ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Կորոնшվիրուսից բուժված քաղաքացին մանրամասներ է պատմում

«Հրապարակն» այսօր այցելել էր Արարատի մարզի Դարակերտ գյուղում բնակվող կորոնավիրուսից արդեն իսկ բուժված անձանցից մեկի առանձնատուն։

Մեզ հետ զրույցում վարակվածի հայրը պատմեց, որ սկզբում իրենց քսանմեկ օր մեկուսացրել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, ինչից հետո հանձնած թեստերի արդյունքները բացասական են եղել։

Վարակվածի հոր խոսքով՝ բուժաշխատողներից, նրանց վերաբերմունքից, սննդի որակից գոհ են եղել։ նախկին վիրուսակիրը մեզ հայտնեց, որ վարակվել է Շենգավիթում տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» ընկերությունում։

-Մեկուսացված ենք եղել իննը հոգի։ Շատ մակարդակով սպասարկել են մեզ, բժիշկները շատ հոգատար, ինչ ուզեիր, ինչ ասեիր կանեին։ Մի խոսքով շատ լավ,- նշում է վարակակիրը։

-Երկուշաբթի օրը գնացել եմ աշխատանքի, ջերմություն ունեի 37,1․ ամսի 16-ին շտապ օգնություն ենք զանգահարել, եկել են ինձ տարել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղ էլի ջերմել եմ, ամսի 17-ին եկել են պատասխանները։

Մանրամասները դիտեք տեսանյութում։