Պատճառը հայտնի է, թե ինչու են Ucom-ի աշխատակիցները որոշել հեռանալ ընկերությունից

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել:

1lurer.am-ին հայտնի դարձավ, որ ավելի քան 50 առանցքային դերակատարում ունեցող աշխատակից որոշել է հեռանալ Ucom ընկերությունից։ Կան տարաձայնություններ: Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

«ՍիվիլՆեթի» տեղեկություններով՝ պատճառը «Յուքոմի» ղեկավարների և բաժնետերերի միջև սկիզբ առած հակասություններն են։ Թեև Եսայան եղբայրներն իրենց թիմով էին հիմնել ընկերությունը, հետագայում այնտեղ բաժնեմասեր էին ձեռք բերել նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ իր բանկի և մերձավորի միջոցով։ Եսայան եղբայրների բաժնեմասը 6 տոկոս էր, նրանց էր վստահված նաև կառավարումը։

6STOPPED
«Սիվիլնեթը» անցյալ տարեվերջին գրել էր, որ «Յուքոմը» գնելու է մեկ այլ օպերատորի՝ «Բիլայն»-ի բաժնետոմսերը։ Գագիկ Խաչատրյանի որդիների ու ընկերության կառավարիչների միջև հակասություն է սկսվել այն պահից, երբ պարզ է դարձել, որ կառավարումն իրականացնելու են «Բիլայնի» կողմից նշանակված մարդիկ՝ դուրս մղելով Եսայան եղբայրներին և հիմնադիր թիմը։

«Յուքոմ»-ի կառավարիչներից մեկը ՍիվիլՆեթին հայտնեց, որ բացի Խաչատրյաններից, տարաձայնություններ կան նաև Սամվել Կարապետյանի բաժնեմասը տնօրինողների հետ, կա նաև անհամաձայնություն ռազմավարական պատկերացումների շուրջ։

Հիշեցնենք, որ Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հայաստանյան բիզնեսը՝ Beeline — ը գնելու շուրջ քննարկումների փաստը:

Հայտ է ներկայացվել, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու ՏՄՊՊՀ-ն դեռ պետք է վերլուծություն ներկայացնեն:

Рубрикиkoks