Այսօր՝ ապրիլի 10-ին Հայաստանի հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում ասել է.
«Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է ու մարում է։ Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից:
Մեր խնդիրն է յուրաքանչյուր հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, և մեկուսացնել վարակակիրի ամբողջ շրջապատը, բուժել նրանց, և այնուհետև արդեն առողջացած դուրս թողնել:
Դա պետք է անենք այնքան ժամանակ, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, մի քանի գործողություններ կհանենք, մենակ թեստավորումը և բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ իմաստ չի ունենա, արդեն վիրուսի տարածումը շատ մեծ կլինի», – նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նաև տեղեկացրել էր, որ կորոնավիրուսից մահացածների թիվը դարձել է 12։
Մանրամասները կարող եք դիտեք տեսանյութում։