ՑԱՎԱԼԻ. Արսեն Թորոսյանը հայտնում է օրվա վատ լուրերը

Երեկ մոտ 70 մեկուսացված անձանց կորոնավիրուսի թեստավորում է անցկացվել, եւ 7-ի պատասխանը դրական էր, այսինքն՝ այդ անձանց մոտ հայտնաբերվել է COVID-19-ի հարուցիչը…

Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը…

«Այս պահին ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել»,- ասաց նախարարը…

Վերջին մահացածը եղել է 81 տարեկան, ունեցել է քրոնիկ հիվանդություններ…

Հիշեցնենք, որ ըստ այսօրվա տվյալների, նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք էր գրանցվել…

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք…

Բացասական արդյունք է արձանագրվել 5160 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ…

Արսեն Թորոսյանը նաև հայտարարեց, որ եթե նույնիսկ երկրում արտակարգ դրությունը վերացվի, դա դեռ չի նշանակում, որ վերադարձ է լինելու նախկին կյանքին․

«Երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի, դա պետք է հասկանալ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դեռ երկար ժամանակ պետք է պահպանել անվտանգության նորմերի պահպանումը…

Նախարարը նաև հավելեց, որ կարծում է՝ արտակարգ դրությունը ևս 30 օրով ավելացնելը անհրաժեշտություն է, և վերջին օրերին նկատվող դրական տենդենցը չպետք է առիթ դառնա զգոնության թուլացման…

Հիշեցնենք, որ կառավարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է 30 օրով ավելացնել արտակարգ դրության ժամկետը, սակայն օրենքում նշված է, որ որկրում արտակարգ դրությունը չի կարող գերազանցել 30 օրը…

Рубрикиkoks