Շնորհակալ ենք, Վրաստան․․․Վրաստանի այս արարքն ուղղակի գովեստի է արժանի

Շնորհակալ ենք, Վրաստան․․․Վրաստանի այս արարքն ուղղակի գովեստի է արժանի։ Վրաստանի օժանդակությամբ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում մի քանի տասնյակ երիտասարդ ուսանողներ, որոնք կորոնավիրուսի համաճարակի արդյունքում թողնում են ուսումը և հետ վերադառնում հայրենիք:

Հաղորդուղիների հասկանալի կաթվածահարության պայմաններում նրանց Հայաստան վերադառնալու հարցում օգնում է Վրաստանը: Խնդիրը նրանում է, որ վրացական կողմն էլ ունի ԱՄՆ-ում ուսանող երիտասարդ քաղաքացիների խնդիէ, ու նրանց Վրաստան տեղափոխելու հարց:

Վրացական կողմն այդպիսով օգնում է նույնպես հայ երիտասարդների վերադարձին: ԱՄՆ-ից Դոհա ուղերթին սատարում է ԱՄՆ-ը, իսկ Դոհայից Թբիլիսի՝ Վրաստանը:Հայաստանի արտգործնախարարության խոսնակը տեսահոլովակ է տեղադրել համացանցում, թե ինչպես են Հայաստան վերադարձող երիտասարդները երգում օդանավակայանում: Այդ ամենը իսկապես բավականին հուզիչ է, կորոնավիրուսային աշխարհում մեր շուրջն արձանագրվող հուզիչ պատմություններից, պատկերներից մեկն է:

Նույն ժամանակ, մենք կարող ենք տեսնել նաև հետկորոնավիրուսային աշխարհի հեռանկարում մեզ համար կարևոր մի պատկեր՝ հայ-վրացական սերտ գործակցության նմուշ, որի շնորհիվ Թբիլիսին Երևանի խնդրանքով կազմակերպում է հայ երիտասարդների վերադարձը՝ վրաց երիտասարդների հետ միասին: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

Рубрикиkoks