ՎԵՐՋ. Պարետն արեց դա. քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ..

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ

կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

ՀՀ–ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել Փաշինյանի գլխավորությամբ։

«Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկվել են տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումներին, դրանց վերացման հնարավորության ժամանակացույցին, վարակի տարածման հակազդելուն ուղղված գործողությունների պլանին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Ազգային ժողովի հատուկ նիստ պետք է գումարվի։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Рубрикиkoks