ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռաֆայել Քոթանջյանի այս գրառումը ցնցել է բոլորին

Factor.am-ի զրուցակիցը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ դերասան Ռաֆայել Քոթանջյանն է: Նա այս օրերին ինքնամեկուսացել է, ու, ինչպես օրինավոր քաղաքացի, տնից դուրս է գալիս միմիայն խանութ գնալու համար:

Հայտնի Դերասանը տեսնում է, որ հայ ժողովուրդը դժվարին պահերին, այս ծանր իրավիճակում ավելի քան միաբան է:

Պարո՛ն Քոթանջյան, այժմ ինչպես ողջ աշխարհի, հայ ժողովրդի համար նույնպես դժվարին ժամանակներ են: Դուք ինչպե՞ս եք անցկացնում Ձեր առօրյան:

Համեմատած շատ և շատ երկրների հետ՝ մենք առավել կազմակերպված ենք: Երկու- երեք օրը մեկ անգամ դուրս եմ գալիս տանից, այցելում եմ խանութներ, տեսնում եմ մարդկանց բարյացակամ վերաբերմունքը թե՛ իմ, թե՛ մեկը մյուսի հանդեպ:

Մարդիկ փափկել են, փոխվել: Այժմ մարդիկ ավելի են պատրաստ բարի գործեր անելու համար, փորձում են հնարավորինս շատ օգտակար լինել իրար:

Եվ Դա հիշեցրեց ինձ անկախության առաջին դաժան տարիները, 1990-ականները: Մեր հայ ժողովուրդը կարողանում է այս դժվարին օրերին համախմբվել, մաքրվել:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.