Հերթական կոշտ և դիպուկ գրառումը Վահե Տեր-Մինասյանի կողմից

Հայտնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վերջին շրջանում այդքան ակտուալ դարձած պարգևավճարների թեմային:

Դոշակի ասեղով կուսաթաղանթները կարող նախկին պաշտոնյաները, կամ ինչու է աղմկում պարգևավճարների թեման։
Կարծում եմ որպես բավական երկար տարիներ մասնավոր ոլորտում աշխատող և արժանապատիվ վարձատրվող մասնագետ, կարող եմ կարծիք հայտնել այս թեմայի մասին։ Չեմ քննարկում լավ է, թե վատ է։ Չեմ քննարկում ո՞մ ու ինչքա՞ն։ Քննարկենք, թե ով է խոսում։

Եթե այս թեման բարձրաձայնի ուսուցիչը, ինժեները, պոլիկլինիկայի բժիշկը կամ մանկապարտեզի դաստիարակչուհին, ով իսկապես իր չարքաշ աշխատանքի համար, ինչպես նախկինում էր կոպեկներ ստանում, այնպես էլ հիմա, ապա միանշանակ կընդունեմ։ Իրավունք ունեն, քանզի նոր իշխանությունը պետք է առաջին հերթին այս մարդկանց մասին մտածի։

Սակայն…. Սակայն արի ու տես, հանկարծ, պատի ծակից դուրս են գալիս մի խումբ բարոյականությունից զուրկ կերպարներ, որոնք պարզապես զրկվել են լափամանից ու որոշել են ցանկացած գնով հետ բերել իրենց երանելի թալանի ժամանակները։ Կա մի ավելի ահավոր տեսակ, որին փող են տալիս, որ հաչա, ու հաչոցի բարձրությամբ գնահատում «նվիրվածության մակարդակը»։

Ի դեպ կան նաև չափի, ամոթի զգացում ունեցողներ, որոնք ժամանակին իհարկե ինչ–որ բաներ արել են՝ ելնելով պայմաններից, բայց հիմա սուս–փուս նսատած են ու առանձնապես չեն ցանկանում հիշել անցյալը (դե մարդ են հիմա)։

Սակայն ինչպես գնահատես էն նախկին պաշտոնյաներին ու նրանց մերձավորներին որ գնալով ոգևորվում են։ Արա, էն դո՞ւք չէիք կոպեկներով մեր երեխաների մանկապարտեզները մեր գործարանները սեփականաշնորհում, երկիրը թալանում ու մեջ–մեջ անում։ Դո՞ւք չէիք պաշտոններն առնում ու ծախում։ Դո՞ւք չէիք էս երկրում կաշառակերությունն ու ատկատները աճեցնում։ Դո՞ւք չէիք ամեն ամիս ծրարներով թաքուն իրար մեջ մեզնից գողացած փողը բաժանում։

Հիմա դոշակի ասեղները վերցրած ուզում եք էլի կույս դառնաք։ Չի ստացվի – ինչքան ուզում ա կարես էլի նույն փչացածն եք մնալու (մասնագիտական դիտարկում)։ Ի դեպ 100 կամ 500 հազար պարգևավճարով ոչ ռեստորան կարող ես սարքել, ոչ մոլ, ոչ էլ դղյակ… Իսկ ես իմ չարքաշ աշխատանքով ու վճարած հարկերով կմնամ իմ երկրի, իմ ուսուցչի ու ինժեների, մանկապարտեզի դաստիարակչուհու ու պոլիկլինիկայի բժշկի կողքին, որին էս երկիրն իսկապես պարտք է։

Рубрикиkoks