«3 մլն վիրուսոլոգների մեջ փնտրում եմ այն ամենախիզախին, որը կասի․․․». Վարդ Սիմոնյան

Վարդ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

3 մլն վիրուսոլոգների մեջ փնտրում եմ այն ամենախիզախին, որը կասի՝ մի վախեցեք այդ անիծյալ վիրուսից, որովհետև ձեր օրգանիզմն արդեն հյուրընկալել է նրան։

Եվ եթե դուք չեք զգում նրա ներկայությունը, ապա՝ ավելի լավ, ձեր մարմնում արարչական շնորհով գոյացող հակամարմինը կատաղի մարտեր է մղել նրա հետ և հրադադար կնքել։

Ահա՝ ինչու է տանը մնալու հորդորին չենթարկվելը մեզ դարձնում համարյա ահաբեկիչ։ Չէ՞ որ մենք ակամայից կարող ենք կրակել թիրախային խմբերի վրա․․․

Մի կռիվ էլ մեր վարչապետի հետ ունեմ․ ինչ ասել է՝ մենք դեռ չգիտենք ինչպիսին կլինի հետվիրուսային աշխարհը։

Ընդհանրապես, աշխարհը մեր պատկերացումն է իր մասին, այն միշտ բաղկացած է հենց մեր երազանքներից։ Ինչպիսին կկառուցենք հետվիրուսային իրականությունը, այդպիսին էլ կլինի։ Ոչ մի երազանք կուլ չենք տալու, ապրելու և աշխատելու ենք ավելի մեծ հավեսով, ավելի հզոր էներգիայով։

Համբույրներս բոլորիդ, սիրելիներ․․․

Рубрикиkoks