Ինչպե՞ս եւ ինչո՞ւ են նոր վիրուսներ հայտնվում: Այս հարցի պատասխանը տրվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Royal Society Publishing ամսագրում:
Մասնագետների խոսքով՝ մարդու կողմից վայրի բնության ոչնչացումը կարող է կապ ունենալ նոր վարակիչ հիվանդությունների առաջացման հետ:
Ուսումնասիրելով 2013 թվականին հրապարակված տվյալները վիրուսների մասին, որոնք առաջացել են վայրի բնությունում, սակայն հետագայում ադապտացվել են մարդու մեջ, գիտնականները նկատել են, որ ամենից հաճախ համաճարակները տարածվում են կաթնասունների միջոցով:
Վիրուսի փոխանողներ են նաեւ չղջիկները, կրծողները:
«Մենք պետք է գտնենք վայրի կենդանիների հետ անվտանգ համագոյակցության միջոցներ, որպեսզի կանխենք վիրուսների տարածումը»,- ասել է ԱՄՆ Դեյվիսի Կալիֆոռնիական համալսրանի համաճարակաբան Քրիսթինա Ջոնսոնը: