Խոշոր սկանդալ։ Վարակի մասին ամբողջ ճշմարտությունը ջրի երես դուրս եկավ․․․

Lragir.am-ը գրել է․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրները կյանքի բնականոն ռեժիմի կարող են անցնել միայն այն պարագայում, երբ համոզվեն, որ ի վիճակի են կառավարել կորոնավիրուսի համաճարակի ընթացքը, ախտորոշել, բուժել բոլոր հիվանդներին: Նա հայտարարել է, որ բնականոն կյանքին անցումը պետք է լինի դանդաղ, քայլ առ քայլ․․․

Կորոնավիրուսի համաճարակի հարցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահվածքը խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով, որ համաճարակի սկզբում ռիսկերի գնահատման առումով ԱՀԿ-ն «սխալվել է հօգուտ Չինաստանի»: Ներկայում նույնիսկ հնչում է ԱՄՆ նախագահին ուղղված կոչ՝ ստեղծել այլընտրանքային առողջապահական համաշխարհային կազմակերպություն․․․

Մեծ հաշվով, կորոնավիրուսի համաճարակի համաշխարհային ուժգնության համար առաջին պատասխանատուն ըստ տրամաբանության պետք է լինի հենց ԱՀԿ-ն: Այլապես, էլ ինչի՞ համար է այդ կառույցը, եթե ոչ համաճարակի վտանգը ժամանակին ու ամբողջական գնահատելու․․․

Փաստացի, ԱՀԿ հասցեին հնչում է միտումնավոր սխալվելու մեղադրանք: Միտումնավո՞ր է սխալվել ԱՀԿ-ն հօգուտ ՉԻնաստանի, ինչպես ասում է Թրամփը, թե՞ այդ մեղադրանքով Թրամփը լուծում է իր քաղաքական խնդիրները․․․

Բոլոր դեպքերում, բավական սկանդալային ու հակասական քաղաքական հետագիծ ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայիս գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը․․․

Նա Եթովպիայից է, եղել է Եթովպիայի առողջապահության նախարար՝ 2005-12 թվականներին, իրականացրել Եթովպիայի առողջապահական ռեֆորմը, որը ստացել է միջազգային բարձր գնահատական․․․․

Ի դեպ, այդ հարցում նա գործակցել է Բիլ Գեյթսի հիմնադրամի հետ: Հետո նա եղել է Եթովպիայի արտգործնախարար՝ 2012-16 թվականներին: Նա եղել է Տիգրայի ազատագրության շարժում կուսակցության անդամ, որն էլ 1991 թվականից եղել է Եթովպիան հեղափոխության արդյունքում գլխավորած ձախ բլոկի մասնակից, կառավարող ուժ․․․

Ընդ որում հետաքրքիր է, որ տիգրայները Եթովպիայի բնակչության մոտ 7 տոկոսն են, բայց փաստորեն կառավարող ուժ: Տիգրայները սեմական ծագում ունեցող էթնիկ խումբ են․․․

Եթովպիայի բնակչության կազմում մեծությամբ երկրորդ՝ մոտ 21 տոկոս կազմող ամհարները՝ որոնք միաբնակ քրիստոնյա են, Գեբրեյեսուսին մեղադրում են իրենց հանդեպ ցեղասպանության, հարյուրավոր մարդկանց սպանության, մարդու իրավունքի ոտնահարման համար․․․

Եթովպիայում նրան մեղադրում են նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն ընտրվելու համար միլիոնավոր դոլարներ յուրացնելու համար․․․

Դառնալով ԱՀԿ ղեկավար, Գեբրեյեսուսը եղել է մի քանի սկանդալի կենտրոնում: Օրինակ, նա Զիմբաբվեի դիկտատոր Մուգաբեին նշանակել է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բարի կամքի դեսպան, Ռուսաստանի ներկայացուցիչ Թերեզա Կասաևային առանց մրցույթի նշանակել է ՄԱԿ Հակատուբերկուլյոզային ծրագրի ղեկավար․․․

Կավելացնի՞ կորոնավիրուսը ԱՀԿ ղեկավարի սկանդալայնությունը: Այն, որ կազմակերպությունը չի կատարել իր առաքելությունը, ակնառու է, ընդ որում անկախ այն բանից՝ գործ ունենք պանդեմիայի, թե ինֆոդեմիայի հետ: Հարցն այն է, թե ինչու է ձախողվել առաքելությունը, որովհետեւ այժմ արդեն համաշխարհային պատկերն այնպիսին է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները հազիվ թե ունեն գրոշի արժեք:

Рубрикиkoks