ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ինչպե՞ս են մարդկանց չիպավորում կորոնավիրուսի ժամանակ. Մեկնաբանում է մասնագետը

Այթի ոլորտի ամենից հեղինակավոր մասնագետներից մեկը՝ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է քննարկամ թեժ թեմա դարձած մարդկանց չիպավորելու խնդրին: Նա թվարկում է, թե մինչ այս սոցիալական ցանցերում մարդկանց չիպավորելու ինչ տարբերակներ են պտտվում, որոնք ունեն ֆանտաստիկ երևակայական լուծումներ:

Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այդ գաղափարն անհեթեթ է, քանի որ մարդիկ արդեն իսկ գտնվում են հսկողության տակ իրենց թանկարժեք հեռախոսների միջոցով, որոնց համար հենց իրենք են վճարում, ընդ որում բավականին կլորիկ գումար:

Այդ հեռախոսների միջոցով կարելի է հստակորեն արձանագրել, թե անձը որտեղ է գտնվում կամ ում հետ ինչքան է խոսում: Ուստի չիպավորելու կարիք առանձնապես չկա:

Մարդկանց տեղորոշման և կենսակերպի վերաբերյալ անհրաժեշտության դեպքում կարելի է նաև հսկայական բազա ստանալ սոցիալական ցանցերի, մասնավորապես ֆեյսբուքի միջոցով:

Մասնագետը նշում է, որ մեր երկրում հնարավորինս փորձ է արվում ամեն դեպքում անխոցելի պահել ու պաշտպանել մարդկանց անձնական տվյալները՝ ի տարբերություն շատ այլ երկրների:

Տեսանյութը դիտեք ստորև՝