«Ոչ մի բարոյական իրավունք չունեմ չհավատալու այս պատվարժան մարդուն». Բարձրաձայնում եմ ինձ հետ կատարվածը

Հգ) Մինչ մեր արդեն այս 30 տարիների քաղաքական ավանտյուրիստներին տեսած, որովև էլ ոչնչի

չհավատացող ժողովուրդը իր քոմենթներում կդատափետի այս պատվարժան մարդուն’ չեղած աճպարարության ու խաբեբայության մե՛ջ, ինձ պարտավորված եմ համարում բարձրաձայնելու ինձ հետ կատարվածը: Եվ այսպես, անցած տարվա հոկտեմբերի 19 -ին, մեջքիս ցավից գալարվելով, ձեռնապայտով մի կերպ հասա եռաբլուր’ ուր պիտի վերջին հրաժեշտը տաինք մեր սիրելի մարտընկեր Ռեմբոյին’ (Ստեփան

Ստեփանյան): Ինձ այդ վիճակում տեսնելով, ի շարս այլոց, լրագրող ազատամարտիկ Թերեզա Ասատրյանը նույնպես հարցրեց թե ինչ է պատահել: Ինձ մոտ հետազոտությունները ցույց էին տվել’ ենթաստամոքսային գեղձի և երիկամի բորբոքում, ստորին վերջույթների խորացված տրոմբոզ, և կարծես այդքանը քի՛չ էր, այդ

օրերին գլուխ էր բարձրացրել նաև քրոնիկ իշյազս: Ես մի 2 բառով այդքանը ասացի ընկերներիս: Թերեզան այդքանը լսելով, հեռախոսով կապվեց ինչոր մեկի հետ, որից հետո ինձ ասաց որ բախտդ բերեց, պրոֆեսորը տեղում է, ու հիմա կգնանք իր մոտ: Թաղումից հետո ես ու Թերեզան, նույնպես ազատամարտիկ Վանիկ Արեյանի մեքենայով հասանք այս պատվարժան մարդու տուն: Մեզ տանը շատ հյուրասիրորեն

ընդունեցին և մինչև մի -մի սուրճ խմեցինք ինքը եկավ:Աչքերս ու լեզուս ստուգելուց և գանգատներս լսելուց հետո, նա բռնելով երկու ձեռքերիս բութ մատերի և ցուցամատերի արանքի հատվածը որոշ մերսումներ արեց: Ապա իր բութ մատերով ուժեղ սեղմելով այդ հատվածներին, ինձ ասաց որ վեր

կենամ քայլեմ: Մի քանի վարկյան անց թողեց նաև ձեռքերս, ու ասաց սենյակում քայլիր: Քայլեցի, ու ի զարմանս ինձ ոչ մի ցավ: Հետո բերեց երկու տոպրակ’ յուրաքանչյուրում 50 հատ խմելու պարկուճներ և երկու հատ էլ 100-100 գրամանոց սրվակներով մեղրանման հեղուկներ: Ասելով թե ինչ ժամերի խմեն պարկուճներից

յուրաքանչյուրից և թեյի գդալով էլ սրվակներից մեկից, ու թե մյուս սրվակը ինչպես օգտագործեմ մեջքիս մերսումների ձևով: Իհարկե նաև հյուրասիրելով մեզ իր ծիրանի բրենդից: Իսկ երբ դուրս գալուց հարցրի թե ի՞նչ արժի այս ամենը, հարգարժան Ռուդոլֆը նախ նայեց Թերեզային, ապա շուռ եկավ ու ժպտալից հարցրեց’ Խաչիկ ջան, իսկ դուք մեզ համար էն օրերին փողո՞վ էիք կռվում: Ու մինչ ես շփոթված էի «բժշկիս» նման

վարմունքից, ավելացրեց’ ինչը աստծու՛ց է տրված, աստծով պետք է լինի, այդպիսին է կյանքը:Սկսած երրորդ օրվանից էլ ոչ մի ցավ չունեի:Եվ այսօր տեսնելով այս հարցազրույցը, ու վերհիշելով գլխովս անցածը, ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ չհավատալու այս պատվարժան ու Մարդ մարդուն: Այ ուրիշ բան է, որ օրվա

բժշկությանն ու վերին տերերին ձեռնտու չեն այսօրինակ հայտնագործությունները: Այո իսկապե՛ս, այդ հին դարերում ավելի ահավոր ախտերը ինչո՞վ էին բուժում Հիպոկրատը՛, Ամիրդովլաթ Ամասիացի՛ն, Ավեցինա՛ն….. Կրկին անգամ խոնարհ հարգանքներս, այս հիրավի միշտ Հիպոնրատի գլխարկի ծանրության տակ ապրող ու արարող մարդուն:

Рубрикиkoks