Աղջկան դասընկերուհիները միշտ ծաղրում էին․Նրանք հանդիպեցին 15 տարի անց

Աղջկան դասընկերուհիները միշտ ծաղրում էին․Նրանք հանդիպեցին 15 տարի անց։ Այսօր մի կնոջ պատմություն ենք ներկայացնում,որը լավ դաս է բոլոր նրանց համար,ովքեր ողջ կյանքում չեն կարողանումազատվել մանկության տարիների ցածր ինքնագնահատականից:Ես գերազանցիկ էի դպրոցում և միշտ երազում էի ուսուցչուհի դառնալ:Ես իմ առջև նպատակ էի դրել՝լավ սովորել:Դպրոցական տարիներն անցան աննկատ, եկավ ատեստատները ստանալու ժամանակը:

Ավարտական երեկոյի ժամանակ բոլորս գեղեցիկ հագնված պարում էինք մեր սիրելի երգերի տակ և մեզ արդեն մեծ էինք զգում:Ինչ որ մի պահի ես զուգարան գնացի շպարս թարմացնելու և լսեցի,որ խցիկներից մեկում ինչ-որ մեկը լաց է լինում:

Ես մոտեցա տեսա որ դուռը փակ չէ գետնին նստած էր դասընկերուհիս՝արցունքն աչքերին:Դա Կատյան էր,թմբլիկ մի աղջիկ պզուկոտ դեմքով նոսր մազերով: Ես հարցրեցի նրան, թե ինչ է պատահել նա սկսեց հեկեկալ իսկ հետո պատմեց որ զուգահեռ դասարանից մի տղա իրեն հրել է և ծաղրել:

Ես սկսեցի նրան հանգստացնել և առաջարկեցի տաքսի կանչել:Նա համաձայնեց և ես նրան տուն ճանապարհեցի:Երեկոն անցավ,բոլորս սկսեցինք ընդունելության քննություններին պատրաստվել դե Կատյայի մասին էլ մոռացանք:

Ես ավարտեցի համալսարանը ինչպես և երազում էի՝սկսեցի աշխատել դպրոցում,սակայն կրճատման տակ ընկա և աշխատանքի ընդունվեցի գեղեցկության սրահում որպես ադմինիստրատոր:Դե ինչ արած, ապրել էր պետք:Ուրեմն մի օր նստած եմ սրահում և մի աննկարագրելի գեղեցիկ աղջիկ է մտնում՝կատարյալ սանրվածքով, ոճային հագուստով և գեղեցիկ շպարով:Աղջիկը խնդրեց ինձ որ լավ մատնահարդար խորհուրդ տամ իրեն:Հետո մի պահ կանգ առավ և հարցրեց

Դու Տանյա Մինաևան ես»:Ես պատասխանում եմ «Այո»:«Դու 76 դպրոցում ես սովորել՝Եվգենյա Պավլովնայի դասարանում»:

Ես ապշած նայում եմ նրան:Աղջիկը երկար նայեց ինձ վրա և ասաց.«Դու ինձ չես հիշում,ես Կատյա Կոլյադինան եմ»:Եվ այստեղ կարծես սառը ջուր լցնեին գլխիս:Ախր սա հենց այն նույն Կատյան էր,որը լաց էր լինում ավարտական երեկոյի ժամանակ:Զարմանքից ես դեռ մի քանի վայրկյան ուշքի էի գալիս իսկ հետո մենք որոշեցինք հանդիպել ինչ-որ մի սրճարանում և զրուցել:

Պարզվեց,որ դպրոցից հետո նա տնտեսագիտականում է սովորել,հավաքել է իրեն նիհարել է բուժվել,սկսել է հետևել իրեն և մի շատ կայացած և ապահովված տղամարդու է հանդիպել իրենից 5 տարով մեծ որի հետ արդեն 2 տարի է ինչ ամուսնացած է:

Եվ գիտեք ես ինչ հասկացա:Ես հասկացա որ այս կյանքում ամեն բան հնարավոր է,միայն ցանկություն է պետք ունենալ և պետք չէ ծիծաղել ոչ ոքի վրա, քանի որ չգիտես, թե քեզ հետ վաղը ինչ կպատահի:

Рубрикиkoks