Ամենասպասված լուրը շատերի համար. Մարդիկ կվերադառնան աշխատանքի. վարչապետի հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում ասաց, որ պարետատան նոր որոշմամբ տասնյակ հազարավոր մարդկանց հնարավորություն է տրվել վերադառնալու աշխատանքի։ «Այս փուլում առանձնահատուկ կարևորություն եմ տալիս գործատուների

պատասխանատվությանը, թե ինչքանով են նրանք ապահովում պայմաններ իրենց իսկ ընկերությունների աշխատողների վարակման հնարավորությունները նվազագույնի հասցնելու համար»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարը հույս ունի, որ եղանակը շուտ կտաքանա։ Նրա խոսքով՝ մասնագետների ոչ 100 տոկոս երաշխավորությամբ, բայց նախնական գնահատմամբ եղանակի տաքացումը պետք է դրական ազդի համավարակի նվազմանը:

Երկրի ղեկավարը հանձնարարել է պարետատանը հանդես գալ խորհրդատվական որոշակի առաջարկներով, որպեսզի նվազագույնի հասցվի աշխատանքի եկող մեր հայրենակիցների վարակման հնարավորությունը:

Рубрикиkoks