Մի պահ թողեք ձեր գործերը և լսեք այս հանճարեղ, աստվածային և հզոր երաժշտությունը

Այս երաժշտությունը հավերժ է։ Եվ եթե անգամ ինչ-որ մեկը չի սիրում դասական երաժշտություն, այս կատարումը ոչ ոքի անտարբեր չի թողնի։ Վիվալդիի երաժշտության ազատ կատարումը նոր, անփոխարինելի հմայք է հաղորդում այս ստեղծագործությանը, որն այսօր ներկայացնում է EnterTrain-ը։

Բարոկկոյի ժամանակներում գրված 4 մասից բաղկացած «Տարվա եղանակները» Անտոնիո Վիվալդիի ամենահայտնի ստեղծագործությունն է դարձել։ «Տարվա եղանակները» ստեղծվել է 1723 թվականին։

Կոնցերտների կազմությունը տարբեր է և յուրաքանչյուր կոնցերտ նվիրված է տարվա մեկ եղանակի, որն էլ բաղկացած է տվյալ եղանակի ամիսներին համապատասխան երեք մասերից։ Յուրաքանչյուր կոնցերտ սկսվում է սոնետով՝ գրական ուղերձով և ենթադրվում է, որ խոսքերի հեղինակը հենց ինքն է՝ Վիվալդին։ Ամեն մի կոնցերտ պարունակում է երեք ենթակոնցերտներ, տարբեր տեմպերով։

Օրինակ, «Ձմեռը» պարունակում է կծու և խենթ պիցցիկատոներ ու բարձր տոնայնության նոտաներ, շատ արագ տեմպի մեջ, մինչդեռ «Ամառը» շատ մռայլ և դանդաղ է։ Հետագայում Վիվալդին կոնցերտները հարմարացնում է լարային կվարտետի համար։

Տարվա եղանակները վստահորեն կարելի է «փոփ-դասականի» շարքին վերագրել։ Չնայած որ Անտոնիո Վիվալդին բազմաթիվ այլ ստեղծագործությունների հեղինակ է, շատերի համար Վիվալդին ասոցացվում է հենց «Տարվա եղանակների» հետ։

Рубрикиkoks