SARS-CoV-2 (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության[1]), ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի
դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ (COVID-19)[2][3][4][5]։
2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել[6]։
Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։
Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների մուտքն ու ելքը[7][8]։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում[9]։.