Ոչ թռչուն եմ, ոչ էլ անասուն, հաց տվեք․․․

Ոչ թռչուն եմ, ոչ էլ անասուն, հաց տվեք․․․

Hraparak.am-ը գրում է․ Երթուղային տաքսիների վարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում՝

բողոքելով, որ արտակարգ դրության ընթացքում հարկադիր պարապուրդի են մատնված և ներգրավված չեն կառավարության սոցիալական ծրագրերից և ոչ մեկում։ «Ուզում ենք հասկանալ, թե ով է մեզ վճարելու, թող

կառավարությունից մարդ գա, որ բացատրություն տա։ Ոչ թռչուն եմ՝ թռնեմ գնամ, ոչ էլ անասուն եմ՝ խոտ ուտեմ, հաց տվեք։ Տանը միակ աշխատողը ես եմ, երեխեքին ինչ ասեմ, ասեմ մի ամիս հաց մի կերե՞ք։ Որ շոֆեռ ենք, մեզ բանի տեղ չեն դնում», — ասաց երթուղային տաքսու վարորդներից մեկը։

Рубрикиkoks