Ուշադրություն. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 5-12-րդ դասարանի աշակերտների համար ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ

Ուշադրություն. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 5-12-րդ դասարանի աշակերտների համար ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ։ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ 5-12-րդ դասարանի աշակերտների շրջանակում: Հայտարարված մրցույթի թեմատիկան կապված է կարանտինի պատճառով սահմանված արգելքների հետ: Նախարարությունն առաջարկում է աշակերտներին ստեղծել հոլովակներ — Մնա տանը թեմայի շրջանակներում: Հոլովակը պետք է ունենա մոտ հինգ րոպե տևողություն:

Լավագույնը ճանաչված երեքից հինգ հոլովակների հեղինակներ կստանան խորհրդանշական նվերներ: Տեսանյութերը գնահատելու են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ և տեղեկատվական ոլորտի մասնագետներ: Պարտադիր է, որ հոլովակների լեզուն լինի հայրերենը, իսկ նյութն ուսուցողական և օգտակար էլեմենտներ ունենա: Նախարարությունը սահմանել է այն վերջնական ժամկետը, մինչև երբ ցանկացողները կարող են ուղարկել իրենց աշխատանքները:

Աշխատանքները ընդունվում են մինչ ապրիլի 23-ը: Հրապարակվել է նաև էլեկտրոնային հասցե, որին կարելի է ուղարկել նյութերը՝ stayhome@escs.am: Բացի խորհրդանշական նվերները, լավագույն հոլովակները նաև կտեղադրվեն նախարարության սոցցանցային պաշտոնական էջում, ինչպես նաև նախարարության կայքում:

Рубрикиkoks