Այս փոքրիկ խոտաբույսը հանդիսանում է մոլորակի ամենաօգտակար, բուժիչ բույսերից մեկը, բուժում է ալերգիան, թութքը, մրսածությունը և … ցանկն անվերջ է…

Այս փոքրիկ խոտաբույսը հանդիսանում է մոլորակի ամենաօգտակար, բուժիչ բույսերից մեկը, բուժում է ալերգիան, թութքը, մրսածությունը և … ցանկն անվերջ է… Եզան լեզուն հայտնի է որպես ամենահամառ բույսերից մեկը, որը կարող է աճել նույնիսկ ասֆալտի ճեղքերում: Որքան համառ է, այնքան էլ հզոր դեղամիջոց է: Եզան լեզուն օժտված է հզոր սննդային հատկությամբ, այն կարող է մաքրել մաշկը ակնեից, բուժում է արթրիտը, մեղմացնում է դաշտանային ցավերը:

Եզան լեզուն բուժում է վերքերը: Եզան լեզուն բուժում է խայթոցներն ու վերքերը: Տերևը պետք է մանրացնել և դնել ախտահարված հատվածի վրա: Օգնում է մաշկից հեռացնել թույնը: Եզան լեզուն հիանալի ազդեցություն ունի մարսողության վրա: Եթե դուք մշտապես խնդիրներ եք ունենում մարսողության հետ սննդային ալերգիայի, հակաբիոտիկների օգտագործման հետևանքով, ապա եզան լեզուն շատ օգտակար կլինի: Շատ մարդիկ ասում են, որ եզան լեզվի տերևներն ու սերմերը նվազեցնում են աղիների բողոքումը և վերականգնում են աղիների վնասվածքը:

Կարելի է տերևներից թուրմ պատրաստել և օգտագործել այդ եղանակով: Եզան լեզուն բուժում է շնչառական խնդիրները: Եզան լեզուն համարվում է խորխաբեր միջոց, օգնում է ազատվել լորձից և խորխից, բուժում է մրսածությունը, հազը, և այլ շնչառական հիվանդություններ — Եզան լեզուն բուժում է թութքը — Եզան լեզվից պատրաստված լոսյոնի կամ քսուքի օգնությամբ բուժում են թութքային արյունահոսությունը, նաև ցիստիտը, որն ուղեկցվում է արյունահոսությամբ:

Եզան լեզուն բուժում է արյան հիվանդությունները, այն շատ օգտակար է նաև կանացի խանգարումների, մաշկի ցանի, վնասվածքների և նույնիսկ սնդիկով թունավորման դեպքում:

Рубрикиkoks