Այսօր կա մի իրավիճակ, երբ ստեղծվել է խրամատ, ուր հավաքվել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանը, հանրապետական բեկորները ու որոշ ակտիվիստնըր, ովքեր որոշել են որ վիրավորանք հնչեցնելով կարող են քաղաքական գործիչ անվանվել:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ապագայում էլ հանրաքվեներ կլինեն Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ.
«Հրայր Թովմասյանն ասում է, որ պահում է այդ խրամատը: Իսկ մենք ժողովրդին ասում ենք, որ իրենց ընտրյալներն ենք: Դուք եք մեզ ընտրել, իրավունք, օրենք ծնողը դուք եք:
Մենք ասում ենք, որ հավաքվել են և ուզում են հեղափոխությունը մեր, ձեր ձեռքից Վերցնեն: Մենք ասում ենք, որ 5 րոպեի ընթացքում կարող ենք վերջ դնել այդ խրամատին և այդ խրամատում հավաքված մարդկանց, ովքեր փորձում են վերցնել հեղափոխությունը»:
Ալեն Սիմոնյանի խոսքերով, հեղափոխությունը ՀՀ ժողովրդինն է ու ժողովուրդը պետք է գնա և վերջակետ դնի այդ հեղափոխությանը.
«Վարչապետը հայտնել է, որ լինելու են ուղիղ հանրաքվեներ, որտեղ ժողովուրդը որոշում կկայացնի: Սա դրա արտահայտումն է, ու որևիցէ իրավապաշտպան չի կարող կասկածի տակ դնել հանրաքվեի միտքը, ինչի մասին խոսել է նույնպես ԲՀԿ-ի ղեկավարը»: