Դուք սա հիշեք և հանկարծ չփորձեք ազնիվ տղա խաղալ. Ստյոպա Սաֆարյանըի կոշտ գրառումը՝ Աբրահամ Գասպարյանին

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Թե ինչ է լինում, երբ նախորդ իշխանության խոսափողը չի կարողանում, ավելի ճիշտ՝ միտումնավոր չի ցանկանում տարբերակել եկեղեցին որևիցէ հոգեվորականից, անչափ հուզիչ է․․․

Աբրահամը գիտի, թե անցած իշխանությունների մերժվելուց այնուհետև ամեն ինչ մոռացվել և ջնջվել ու գնացել է ժողովրդի հիշողությունից։ Ոչ, Աբրահամ ջան։ Լավ ենք հիշում, թե ինչպես նույն ձև «պետությունը Ռոբերտ Քոչարյանն է, «պետությունը Սերժ Սարգսյանն է», ու նրանց «վրա գրոհելը նշանակում է գրուհում եք պետության վրա» կարգախոսի տակ օրինականացնում էիք ոչ միայն նրանց արված արարքները, այլ ձեր ասած՝ «լեզվին եկած ամեն բառ կամ կուտակված թույն տեղացել» եք ընդդիմախոսների հասցեին։

Աբրահամ ջան, աղավնյակս, «սրբագույնս», մենք դա հիշում ենք, լավ ենք հիշում։ Ի՞նչ եք մտածում՝ ի՞նչ անունի սա, եթե ոչ անբարոյականություն։ Ձեր իշխանությունն ընտրություն, բիզնես և արդարադատություն էր կեղծում-խեղում, իսկ դուք՝ լուրեր։ Այնքան որ՝ ձեր Հայլուրի Հայաստանը առանձին հումորի մաս էր։

Ի տարբերություն ձեզ՝ ես կամ Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէինք կեղծում և չենք կեղծում․ Դուք սա հիշեք և հանկարծ չփորձեք ազնիվ տղա խաղալ…

Դուք եք խեղել և հաշմանդամ դարձրել ձեր կենսագրությունը ոգ մի փորձեք այդ կենսագրությամբ դատել «խեղումների» շուրջ։ Հասկանում ենք, որ արդարադատությունից խուսափողների հեռուստաընկերությունում եք աշխատում։

Հասկանում ենք, որ հիմա էլ անում եք այն, ինչ անում էիք Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ պաշտպանելով արդարադատությունը խեղողներին, արդարադատությունից խուսափողներին։

Եվ մի փորձեք խոսքի «վեհափառ» ներկայանալ։ Դուք այն երբեք չեք եղել և չեք եք լինի։ Առավել ևս, դուք եք գրոհել մեր եկեղեցու վրա, մենք ոչ մեկի վրա չենք գրոհել։

Рубрикиkoks