Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում…
Բաղադրիչները
՝ 250 գ. ալյուր, 6 գ. չոր խմորիչ, 4 գ. աղ, 30 գ. կարագ կամ մարգարին, 100 մլ կաթ, 50 մլ ջուր ։ Վրան քսելու համար՝ 1 ձվի դեղնուց, 5 գ. կաթ ։
Պատրաստումը՝
1. Խառնիր բոլոր չոր բաղադրիչները, ավելացրու մարգարինը, կաթը և ջուրը:
2. Խմոր հունցիր: Խմորը դիր մի քիչ բուսական յուղով պատված ամանի մեջ, ծածկիր թաղանթով և դիր տաք տեղ 30 րոպեով:
3. 30 րոպե անց հանիր և գնդիր: Նորից խմորով տարան թաղանթով ծածկիր և դիր տաք տեղ 1 ժամով:
4. Խմորից բատոն ձևավորիր: Աշխատանքային տարածքի վրա ալյուր ցանիր, դիր խմորը և բացիր մոտ 0,5 սմ հաստությամբ:
5. Խմորը ռուլետի պես փաթաթիր՝ ոչ շատ ամուր, բայցև բավականաչափ ամուր, որպեսզի պատրաստի բատոնի մեջ դատարկ տեղ չլինի:
6. Փաթաթելուց հետո ծայրն ինչպես հարկն է՝ ամրացրու: Բատոնը դիր թխելու թղթով ձևամանի մեջ: Ծածկիր սրբիչով և նորից թող 30 րոպեով:
7. Սուր դանակով բատոնի վրա կտրվածքներ արա: Վրան ձվի դեղնուցի և կաթի խառնուրդ քսիր:
8. Ջեռոցը նախապես տաքացրու մինչև 200 աստիճան: Բատոնը 30 րոպեով դիր ջեռոցը:
9. Պատրաստի բատոնը թող սառի ճաղավանդակի վրա: Բարի ախորժակ: