Ահա, թե ինչ տեղի կունենա, եթե ամեն օր 1 թեյի գդալ դարչինով մեղր ուտեք

Ահա, թե ինչ տեղի կունենա, եթե ամեն օր 1 թեյի գդալ դարչինով մեղր ուտեք։ Բաղադրատոմսի տարրերն են մեղրն ու դարչինը, որոնց հիասքանչ միացությունը բարենպաստ ու բուժիչ ազդեցություն է ունենում մեր օրգանիզմի վրա` բուժելով մի շարք հիվանդություններ և խանգարումներ, ինչպես օրինակ` սրտի կաթվածի, խոլեստերինի դեպքում և կանխում է մրսածությունն ու քաղցկեղը:

Այս բաղադրությունը բուժական նպատակներով կիրառվել է դարեր ի վեր, և զուր չէ, որ մեղրը անվանել են «աստվածների ուտելիք», իսկ դարչինի հատկություններն է՛լ ավելի նպաստավոր են դառնում, երբ համակցվում են մեկ այլ բաղադրիչի հետ: Positive-ը ներկայացնում է այն հիվանդությունները, որոնց ժամանակ օգտակար է մեղրի ու դարչինի խառնուրդը: Արթրիտ — Արթիտով տառապող մարդիկ օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան, պետք է մեկ բաժակ ջրում 2 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին լուծեն և ըմպեն:

Բշտիկներ — Այս պարագայում անհրաժեշտ է խառնել 3 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին` մածուցիկ խառնուրդ ստանալով, որն էլ պետք է քսել բշտիկների և կարմիր հատվածների վրա երեկոյան ` քնելուց առաջ: Արդյունքը նկատելի է երկու շաբաթ կանոնավոր օգտագործումից հետո: Միզապարկի բորբոքում — 2 թեյի գդալ դարչինը և 1 թեյի գդալ մեղրը մեկ բաժակ գոլ ջրում լուծելով և ըմպելով կարելի է վերացնել միզապարկում առաջացած մանրէները:

Սրտային խնդիրներ — Անհրաժեշտ է խառնել հավասար քանակությամբ դարչին և մեղր այնպես, որ մածուցիկ խառնուրդ ստացվի: Այն կարելի է ուտել մարմելադի փոխարեն: Կանոնավոր օգտագործման պարագայում կնվազի խոլեստերինի մակարդակն արյան մեջ և սիրտը պաշտպանված կլինի կաթվածից ու այլ հիվանդություններից:

Մազաթափության դեմ — Մազաթափությունը բուժելու համար պետք է խառնել 1 ճաշի գդալ մեղրը 1 թեյի գդալ դարչինի հետ և լուծել տաք ձիթապտղի յուղի մեջ: Խառնուրդը պետք է քսել մազարմատներին` մերսելով գխլամաշկը: Այն պետք է թողնել 15 րոպե: Կանոնավոր օգտագործման դեպքում մազերի առողջությունը կվերականգնվի:

Խոլեստերին — Խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում 2 թեյի գդալ մեղրը և 3 թեյի գդալ դարչինը խառնել կես լիտր ջրում և ըմպել ստացված խառնուդը: Ավելորդ քաշ — Այս «կախարդական» խառնուրդն օգնում է ազատվել ավելորդ քաշից, քանի որ թույլ չի տալիս ճարպերին կուտակվել օրգանիզմում և մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից:

Դրա համար պետք է 1 թեյի գդալ դարչինով մեկ բաժակ ջուր եռացնել, սառչելուց հետո ավելացնել 1 ճաշի գդալ մեղր: Ջրի կեսը պետք է խմել քնելուց առաջ, իսկ մյուս կեսն առավոտյան` նախաճաշից կես ժամ առաջ:

Рубрикиkoks