Արագ, համեղ և ախորժելի թխվածք «Տղամարդու իդեալ»

Սեփական ձեռքերով պատրաստում ենք անմահական համով Տղամարդու իդեալ. արագ, համեղ և ախորժելի թխվածք:

Բաղադրությունը

6 ձու, 1,5 բ. շաքար., 4 թ/գ մեղր,
2 թ/գ սոդա, 2 ճ/գ կոնյակ,
2,5-3 բ. ալյուր, 1 բ. ընկույզ

Պատրաստման եղանակը

Ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնել մեղրը, սոդան, կոնյակը և դնել գոլորշու վրա, անընդհատ խառնել մինչ զանգվածը բարձրանա, մոտ 10 րոպե, հետո վրան լցնել 1 բաժակ ալյուր, լավ հարել ու թողնել գոլորշու վրա և 6-7 րոպե, ընթացքում խառնել, որ ամանի պատերին չկպչի:

Վերցնել գոլորշու վրայից, քիչ հովանա, ավելացնել ընկույզն ու մնացած 1,5-2 բ. ալյուրը: (ես 1,5 եմ լցրել):

Բաժանել 3 մասի, քսել ֆոլգայի կամ կալկայի վրա և թխել մինչև կարմրի: Կրեմ` 300 գ. կարագ, 1,5 տ. խտացրած կաթ, 2 ճ/գ կակաո, կոնյակ ըստ ցանկության:

Վրան շոկոլադ ու ընկույզ: