Վիտամին Е-ն անհավանական հրաշքներ կգործի ձեր մաշկի հետ. միայն թե այն պետք է օգտագործել հետևյալ կերպ…

Վիտամին Е –ն առողջ և գեղեցիկ մաշկի գրավականն է: Այն անվանում են գեղեցկության և երիտասարդության վիտամին: Այս վիտամինը անփոխարինելի է կանանց համար: Այն ազդում է կանացի ողջ օրգանիզմի վրա. լավացնում է արյան շրջանառությունը, հարթեցնում է կնճիռները, կանոնավորում է վերականգնողական ֆունկցիան, ամրապնդում է արյունատար անոթները, լավացնում է իմունիտետը:

Վիտամին Е-ի անբավարարությունը անմիջապես արտահայտվում է արտաքին տեսքի վրա, ի հայտ են գալի կնճիռներ, ակնե, մաշկը կորցնում է իր թարմ տեսքը, շրթունքները ճաքճքում են: Վիտամին Е պարունակում են մաշկի խնամքի գրեթե բոլոր կրեմները, հատկապես, որոնք դանդաղեցնում են մաշկի ծերացումը: Վիտամին Е-ով հարուստ են բազմաթիվ բնական մթերքներ:

Վիտամին Е- ով դիմակները հիանալի ազդեցություն են գործում մաշկի վրա: Կնճիռները սկսում են հարթվել առաջին իսկ դիմակի կիրառումից հետո, իսկ 5-6 պրոցեդուրայից հետո արդյունքը պարզապես ապշեցնում և հիացնում է:

Վիտամին Е-ով և գլիցերինով կրեմ

Այս դիմակը հատկապես լավ է խորը կնճիռների դեպքում: 10 պատիճ վիտամինը խառնել 25-30 մլ գլիցերինի հետ, լավ խառնել, և պահել մութ տեղում: Օգտագործել մի քանի անգամ:

Վիտամին Е ալոեի հետ

Հայտնի է, որ ալոեն օժտված է վերկանգնող հատկությամբ: Եվ եթե այն համատեղվում է վիտամին Е –ի հետ, ապա հիանալի արդյունք է լինում:

1 թեյի գդալ ալոեի գելի վրա ավելացնել 2 պատիճ վիտամին Е-ի պարկուճի պարունակությունը: Քսել մաքուր մաշկին և թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով և քսել նշի յուղ կամ հարթեցնող կրեմ, ցանկալի է այս դիմակը կիրառել երեկոյան քնելուց առաջ:

Վիտամին Е, յոգուրտ, կիտրոնի հյութ և մեղր

Իրար միացնել վիտամին Е –ի 3 պարկուճի յուղը, մեկ ճաշի գդալ յոգուրտը, 1 թեյի գդալ մեղրը և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Լավ խառնել և մերսող շարժումներով քսել դեմքին: Թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով և քսել նշի յուղ կամ հարթեցնող կրեմ:

Рубрикиkoks