Իհարկե չկա վիրուս, չկա որովհետև… Բժիշկ ՂարիբյանՀամացանցում ծանոթացա մի աղջկա հետ․ Որոշեցի պարզել, թե ինչ է ինձանից սպասելու և առաջին հանդիպմանը գնացի առանց գումարի․ Անկեղծ ասած զարմացած եմ

Այդ ժամանակ ձմեռ էր, ես մեքենայով մոտեցա նրա շենքին, սակայն կանգ առա կողքի մուտքի մոտ։ Պատկերացնում եք, նա դեռ հեռախոսով էր սկսել կամակորություն անել։ Ասաց, որ մոտենամ ոչ թե շենքի մուտքին, այլ աստիճաններին։ Նա բարձրակրունկ կոշիկներով էր, վախենում էր, որ կսայթաքի և կընկնի։

Ինձ համար դժվար չէր, ես նույնիսկ կարող էի իջնել մեքենայից։ Բայց նա պահանջում էր, որ կառքը մոտեցնեմ աստիճաններին, մնում էր մի հատ էլ գորգ փռեմ ոտքերի տակ։

Մինչև հանդիպելը մենք շփվել էինք 4 օր, և ես արդեն սկսել էի նկատել որոշակի տարօրինակ պահեր։ Նա հաճախ էր պատմում իր նախկին ընկերոջ մասին։ Նշանակում է, որ նրան կարոտում է, եթե մտքից դուրս չի գալիս։ Հավանաբար մնացել էին զգացմունքներ։

Նստեց մեքենայի մեջ, ես նույնիսկ նրա համար դուռը բացեցի և փակեցի, սովորաբար այդպես չեմ անում։ Ինձ ուղղակի հետաքրքիր էր, թե նա երբ է առաջարկելու սրճարան կամ ռեստորան գնալ։ Ես գիտեի, որ հիմա շատ աղջիկներ հենց դրա համար են հանդիպում։

Ասացի, որ կարող ենք գնալ այգիում զբոսնելու, այնտեղ հիմա շատ գեղեցիկ է։ Դատելով նրա հայացքից՝ առաջարկս այնքան էլ դուր չեկավ նրան, բայց համաձայնվեց։ Հետո մենք 1,5 ժամ նստած էինք մեքենայի մեջ և ես․․․ լսում էի պատմություններ նրա նախկինի մասին։

Տարօրինակ է, շատ տարօրինակ։ Իմացա, որ այդ տղան շաբաթը մի անգամ էր սափրվում և վատ օծանելիք էր օգտագործում, նաև ամեն անգամ տարբեր ծխախոտներ էր գնում և սիրում էր քաղցր սուրճ։ Ինձ համար դա շատ կարևոր էր․․․

Եկավ հրաժեշտ տալու ժամանակը։ Դա մեր առաջին և վերջին հանդիպումն էր։ Թե նրան ինչ էր պետք ինձանից, այդպես էլ չիմացա, երևի ուզում էր հոգին թեթևացնել՝ պատմելով իր ներսում կուտակված պատմությունները:

Рубрикиkoks