Սիրելի՛, հպաաաարտ քաղաքացիներ, ձեր հպաաարտ կառավարությունը հայտարարեց, որ եթե երեք օրվա ընթացքում, չվճարեք գազ, ջուր, լույս, գալու են անջատեն….
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, համբուրում եմ բոլորիդ անուղեղ ճակատները:
ՀԳ — Գործի բերումով ամեն օր ուղիղ եթերում ներկայացնում եմ Միացյալ Նահանգերի Ֆեդերալ կառավարության ու Կալիֆորնիայի նահանգային իշխանությունների կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը: Դրանք այնքան շատ են որ երբեմն մեկ հաղորդման մեջ չեմ տեղավորվում…
Ու այս ֆոնին տեսնում եմ վերևում գրածս տեղեկությունը:
Հիմա լիքը ջուջուլակերներ կասեն ու՞ր ես համեմատում ԱՄՆ-ն փոքրիկ Հայաստանի հետ…
Համեմատում եմ, քանզի այս օրերին ՀՀ կառավարությունն ավելի վերամբարձ ու ամպագորգոռ ա խոսում, քան նույն ԱՄՆ կառավարությունը:
Ի դեպ, սիրելի անուղեղներ, սովից քանի դեռ ուժասպառ չեք եղել նայեք հարևան, ոչ պակաս փոքրիկ Վրաստանին: Ու հետևություն արեք, իհարկե եթե իվիճակի եք: