Երկու ամիս է մի կոպեկ չեմ աշխատել․ Նարեկ Բավեյան

Տանն եմ, շատ քիչ է պատահում, որ տանից դուրս եմ գալիս, և այն էլ զբոսնելու նպատակով։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնում է երգիչ Նարեկ Բավեյանը՝ անդրադառնալով՝ երկրում հայտարարված արտակարգ դրությանն ու տանը մեկուսանալուն։

«Մարզվում եմ, մարզասրահին փոխարինում են մեր բարձրահարկ շենքի աստիճանները, վերև-ներքև վազելով, այս պահին նաև գիրք եմ կարդում՝ «Կլառնետահարը», հոյակապ գիրք է, և ինչպես բոլորը՝ հետևում եմ օրվա իրադարձություններին»,-ընդգծում է երգիչը։

Անդրադառնալով օրավարձով աշխատողների խնդրին՝ Նարեկ Բավեյանը հատուկ շեշտում է, որ այսօր օրավարձով բոլոր աշխատողները  կանգնած են ֆինանսական լուրջ խնդիրների առջև։

«Ես օրինակ արդեն երկու ամիս է ոչ մի կոպեկ չեմ աշխատել, ու Աստված գիտի, թե այս ամենը ինչքան կտևի, անգամ բժիշկները չգիտեն, հուսանք, որ շուտ կանցնի»,-նշում է նա։

Երգչի դիտարկմամբ՝ նայելով, թե ամբողջ աշխարհում, առհասարակ զարգացած պետություններում ինչ է կատարվում, մեր կառավարությունը նրանց ոչնչով չի զիջում։

«Ձեռնարկվում են բոլոր կանխարգելիչ միջոցառումները, բայց նայելով մարդկանց աշխուժությանը, անփույթ վերաբերմունքին, կարող եմ ասել, որ հստատ  լավ բանի մեզ չի բերի»,-հավելում է Նարեկ Բավեյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ վիրուսը միևնույնն է տարածվելու է, իսկ այս բոլոր կանխարգելիչ միջոցառումները կատարվում են պարզապես պիկի շրջանը կառավարելու համար։

Լիդա Եղիազարյան

Рубрикиkoks