Ոստիկանները հրաժարվել են տեսնել քաղաքացու տեղաշարժման թերթիկը և 100 հազար տուգանել նրան, այն չունենալու համար

Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքի բնակիչ Գևորգ Մկրտչյանին օրերս ոստիկանները տուգանել են տեղաշարժման թերթիկ չունենալու պատճառաբանությամբ։

Գևորգ Մկրտչյանը politik.am-ի հետ զրույցում  պատմեց, որ ոստիկանը թույլ չի տվել իրեն մտնել խանութ․«Մարտի 28 էջմիածին քաղաքում ոստիկանը չի թողել մտնել մթերային խանութ, ասում ա ձեռնոց չունես, հրել ա ինձ ոստիկանը։

Փորձեցի հասկանալ, թե ինչ իրավունքով են պահանջում, որպեսզի ես անպայման ձեռնոց կրեմ։ Ոստիկանի պահվածքի համար ես զանգել եմ թեժ գիծ։

Թեժ գծից ասել են, որ պարտադիր չի խանութ մտնելուց ձեռնոց կրել»,-ասաց մեր զրուցակիցը ավելացնելով, որ թեժի գծից խնդրել են փոխանցել նշված ոստիկանի տվյալները․«Ես անուն ազգանուն չգիտեի։

Հաջորդ օրը գնացի նույն ծանութ և տեղում տեսա ոստիկանին։ Մոտեցա խնդրեցի ներկայանալ, որպեսզի իր տվյալները փոխանցեմ թեժ գիծ։ Ինքը նորից ինձ հրեց։ Բռնի կերպով ինձ հրեցին մեքենան։

Տարան ոստիկանության բաժին։ տեղում պահանջեցին տեղաշարժման թերթիկ։ Ես տեղեկացրի, որ թերթիկը մեքենայում է և կարող ենք հենց այս պահին գնալ ու տեսնել, որ այն առկա է։

Ոստիկանները հրաժարվեցին գալ ինձ հետ և 100 հազար դրամի տուգանք կազմեցին։ Փաստաթղթում գրել են, որ ես առանց տեղաշարժման թերթիկի եմ եղել»,-ասաց մեր զրուցակիցը՝ պնդելով, որ իր նկատմամբ անօրինական գործողույթուններ են կատարել, քանի որ ինքը նախկին կալանավոր է և թիրախավորվում է ոստիկանների կողմից։

Рубрикиkoks