…Ապրիլը ԱՊՐԵԼՈ՛Վ նշենք. Ալիս Սողոմոնյան

ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ
«ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ» մեր ազգովի կսկիծն արդեն մեկ դարից էլ ավելի ձգվում է, հա՜ ձգվում, մինչև այդ խաշնարած ցեղի այսօրվա ժառանգ թուրքերը հասկանան, որ իրենց պապերի գործած ոճրագործության փաստն ընդունելով իրենց վրայից ինչ-որ չափով կմաքրեն դարի ոճրագործության խարանը:


«ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ» կարգախոսը մենք զուգահեռաբար ունենք՝ պահանջատիրոջ մեր իրավունքի ճանաչումը գտած աշխարհի շատ երկրներում: Այդ կարգախոսն ունեցանք Սարդարապատի ճակատամարտով, Շուշիի ազատագրումով…
Այդ կարգախոսն ավելի հստա՛կ դրվեց ընդամենը երկու տարի առաջ ապրիլյան այս օրերին, երբ ժողովուրդն իր ԱՊՐԵԼՈՒ իրավունքը պահանջեց ո՛չ թե մեր թշնամի հարևանից, այլ ներքի՛ն թշնամուց: Եվ այն հարյուր հազարավորների բարձրակոչն իր իրավունքների իրացման հրամայականով ոգեկոչեց մի Նոր երկրի ազատ ժողովրդի ԱՊՐԵԼՈՒ կամքը:


Այսօր մեզ տրվող հրամայականն է՝ եղեռնի նահատակների հիշատակը անթեղված պահել ու ԱՊՐԵԼՈ՛Վ հաստատել մեր գոյությունը՝ մեր կորուստների դեմ բազմացող ընտանիքներ ունենալով, մեծ տերությունների անտարբերության դեմ հզոր երկիր կառուցելով, Հայրենիք վերադարձող քարավանների բազմությամբ Հայաստանը ապահով օրրան լինելու գաղափարը կյանքի կոչելով:
Ապրիլը ԱՊՐԵԼՈ՛Վ նշենք: Հիշենք և առայժմ գոնե Սևրի դաշնագրի դատը նորոգենք ու հետևողական լինենք – մեծ հաղթանակների ճանապարհը Արցախով սկսվեց ու պիտի շարունակվի: Այո՝ շարունակվի, որովհետև մենք կամք ու զորություն ունենք: Ունենք պահանջատիրության արդարացի իրավունք:


Այս երեք լուսանկարների համադրումով հաստատվում, փաստվում է, որ «ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ»-ին հաջորդում է «ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ» կարգախոսը:
…Ապրիլը ԱՊՐԵԼՈ՛Վ նշենք:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Рубрикиkoks