Պահանջում եմ Արա Շիրինյանի, Մարգարիտա Գրիգորյանի ու Պետրոս Ղազարյանի հրաժարականը. Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի գրառում է կատարել, որոնք ստորև կներկայացնենք ձեզ.

Ես Պահանջում եմ Արա Շիրինյանի, Մարգարիտա Գրիգորյանի ու Պետրոս Ղազարյանի հրաժարականը։
Գիտեմ, որ արդյունքի չեմ հասնելու։
Սակայն հո պահանջելու իրավունքն էլ ինձանից չե՞ք կարող վերցնել։

Պարզ է, չէ՞, որ վարչապետի տեսաուղերձը նկարել է Հանրային հեռուստաընկերությունը։
Հարց — Ո՞նց է ստացվել, որ այս հեռուստաընկերությունում այն աստիճան են լկտիացել, որ մոնտաժված կադրերը հայտնվել են ինչ-որ անձանց ձեռքին։

Պատասխան — Հարցրեք հին ու նոր իշխանությունների անփոխարինելի Մարգարիտային։ Արա Շիրինյանին չհարցնեք. Նա չգիտի, Արան անվերապահորեն վստահում է Մարգարիտային։

Ի դեպ
Եթե անգամ պարզ դառնա՝ Հ1-ը կապ չունի այե արտահոսքի հետ, մեկ է՝ ես չեմ դադարելու պահանջել Արա Շիրինյանի, Մարգարիտա Գրիգորյանի ու Պետրոս Ղազարյանի հրաժարականը։
Թե ինչու, հազար անգամ գրել եմ ու դեռ գրելու եմ։

Рубрикиkoks