Ձեր ընտրած վարչապետ նիկոլ Փաշինյանի մասին մի երկու խոսք ասեք, հա, ձեր, քանի որ ես դրան չեմ ընտրել. Շուշան Պետրոսյան

Երգչուհի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառոգմ է կատարել․

«Լավրովի հայ լինել-չլինելու շուրջ եք գրում:
Ինքը ինձ չի հուզում ընդհանրապես, ձեր ընտրած վարչապետ նիկոլ Փաշինյանի մասին մի երկու խոսք ասեք, հա՛,ձեր, քանի որ ես ԴՐԱՆ չեմ ընտրել և արել եմ այդ քայլը առանց աչքս թարթելու, ձեր ծագման նման էժան ստատուսների վրայից անցնելով, այս օրը կանխազգալով։ Դե՞ սկսեք»։

Հիշեցնենք, որ Լավրովի արված հայտարարությանն արձագանքել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես շեշտել է, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք և լիիրավ ընդգրկվածության, որևիցէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել:

«Բնականաբար, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, սակայն պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած

առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են հենց Արցախի իշխանությունները: Արցախի ժողովրդի անվտանգությունը որևիցէ դեպքուշ չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել։

Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևիցէ ալտերնատիվ չի կարող կողմերի մեջ բովանդակային քննարկման առարկա լինել», — ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ՝ Արտակ Հարությունյանը

Рубрикиkoks