Ստամոքսի քաղցկեղի առաջին ախտանշանները որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

Ստամոքսի քաղցկեղը «լռակյաց» ու դանդաղ զարգացող հիվանդույթուն է, որը հաճախ շատ դժվար է բուժվում և հանգեցնում է մահվան: Սա է պատճառը, որ քաղցկեղի այս տեսակի ախտանշաններն իմանալն ու ժամանակին հիվանդությունը հայտնաբերելը շատ կարևոր է և կարող է զգալիորեն բարձրացնել բարեհաջող բուժման հավանականությունը:

Չնայած վերջին տասնամյակների զգալի առաջընթացին՝ մասնագետները դեռ չեն ստեղծել քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց, ուստի ապաքինման հավանականությունը բարձր է լինում միայն հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում, ինչը ոչ միշտ է հնարավոր: Բացի այդ, մարդիկ հաճախ անտեսում են հիվանդության ախտանշանները կամ ենթադրում են, որ դրանք վկայում են որևէ այլ խնդրի մասին:

Ստամոքսի քաղցկեղն առաջանում է ստամոքսում բջիջների անոմալ ու անկառավարելի աճի հետևանքով, ինչը հանգեցնում է լորձաթաղանթում ու մկանային հյուսնածքներում ուռուցքների առաջացման: Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն ադենոկարցինոման է:

Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված ախտանշանների շարքին են դասվում.

  • արտաթորանքի մեջ արյան հետքերի առկայությունը,
  • անեմիան (սակավարյունություն),
  • հոգնածության զգացումը
  • աղիների անկանոն աշխատանքը,
  • սրտխառնոցն ու փսխում,
  • ախորժակի կորուստը,
  • սննդի ընդունումից հետո առաջացող ծանրության զգացողությունը,
  • որովայնի հատվածի մշտական ցավը:

Այս ախտանշանները նման են վիրուսի հետևանքով առաջացող ախտանշաններին, ուստի շատերն անուշադրության են մատնում դրանք: Սակայն հարկ է հիշել, որ քաղցկեղի դեպքում հիվանդի վիճակն աստիճանաբար ավելի է վատանում և հիվանդությունն էլ ավելի է զարգանում:

Ստամոքսի քաղցկեղի առաջացումը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել վերամշակում անցած սննդից, քաղցրավենիքից, ինչպես նաև ալկոհոլից ու ծխախոտից: Բացի այդ, հարկավոր է նաև հարստացնել սննդակարգը քրքումով, քանի որ դրա հիմնական ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը կարող է կանխել քաղցկեղի տարբեր տեսակների աճն ու զարգացումը: Քրքումը նաև արգելակում է անգիոգենեզի գործընթացը, ինչի շնորհիվ կանխում է նոր արյունատար անոթների միջոցով ուռուցքի առաջացումը:

Քրքումը կարելի է օգտագործել փոշու կամ հատուկ հավելումների տեսքով, սակայն այն հեշտ չի յուրացվում օրգանիզմի կողմից: Որպեսզի այն շատ ավելի լավ յուրացվի ու կլանվի, մասնագետները խորհուրդ են տալիս համատեղել քրքումը կոճապղպեղի կամ սև պղպեղի հետ: Օրինակ՝ կարելի է օգտագործել քրքումը հետևյալ բաղադրատոմսով.

Բացադրությունը.

  • ¼ թեյի գդալ քրքում,
  • ½ թեյի գդալ ձիթապտղի յուղ,
  • 1 պտղունց սև պղպեղ:

Օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչներն ավելացնել մի բաժակ ջրին, լավ խառնել և խմել ստացված ըմպելիքները: Ցանկության դեպքում այս բաղադրիչները կարելի է օգտագործել նաև որպես համեմունք աղցանների համար: Դրական արդյունքի հասնելու համար այս խառնուրդը հարկավոր է օգտագործել ամեն օր:

Рубрикиkoks