Հայաստանը պետք է մերժի COVID 19-ի դեմ պատվաստումների նախատեսված ցանկացած ծրագրերը

«Հիշում եք չէ, երբ 2017-ի վերջից ՀՀ-ում ներդրվեց առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը: Այդ ժամանակ շատ էր խոսվում, որ ԱՀԿ-ի հրահանգով է այս համակարգը ներդրվում, որի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել առողջապահության որակը և կրճատել առողջապահական համակարգի ֆինանսական բեռը:

Այս ծրագիրը բազմաթիվ քննարկումներից հետո ընդունվեց, նույնիսկ պետության կողմից որոշակի ժամանակահատվածում սուբսիդավորվեց: Ծրագիրը գործարկելուց անմիջապես հետո ԱՆ-ն առաջարկեց մեկ այլ ծրագիր` դեղերի վաճառքը թույլատրել միայն դեղատոմսով: Մի բան կարող եմ փաստել, մեր երկրի նկատմամբ այս փորձարկումները նույն ԱՀԿ-ի ուղղորդմամբ վաղուց էին սկսվել: Հիմա փորձեմ մի քանի դրվագներ հիշեցնել:

Դրանցից էր, օրինակ, ալյուրը հավելանյութերով (ֆոլաթթու եւ այլ) հարստացնելու ծրագիրը: Սակայն մի շարք մասնագետների շատ մեծ ջանքերի գնով այդ ծրագրի իրագործումը կանխվեց: Կամ, նույն ԱՀԿ-ի  Gavi-ի ուղղորդմամբ ՀՀ -ում սկսվեց ակտիվ, և նույնիսկ կարելի է ասել առանց ջանք խնայելու, Գարդասիլ ծրագիրը: Որը մեր երկրի առողջապահական եւ ժողովրդագրական անվտանգությանը սպառնացող դավադիր ծրագիր է: Ըստ իս առողջապահության
էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը , ինչպես նաև դեղերի միայն դեղատոմսով վաճառելը, որքան էլ առաջին հայացքից անհավանական թվա, առողջապահական անվտանգությանը սպառնալիքներ են: Հիմա բացատրեմ կապը:

Մարդու` պացիենտի ամբողջական տվյալները հայտնելով ընդհանուր համակարգում հեշտացնում է վերահսկել նրա տվյալները և պետության միջոցով, գործընթացները գեներացնող դեստրուկտիվ կառույցների կողմից , մարդու վրա ճնշում գործադրելու և հարձակում իրականացնելու հնարավորություն տալիս: Հետագայում այս համակարգի միջոցով, օրինակ` առաջիկայում նախատեսված պատվաստումից խուսափելու դեպքում, օգտագործելով այս միջոցները,  բժշկին կարգելվի դեղատոմս գրել՝ եթե պացիենտը չի պատվաստվել, և դեղատնից հնարավոր չի լինի դեղ գնել:

Եկեք չմոռանանք նաև այն փաստը, որ դեղատոմսերից մեծամասամբ օգտվում են հիմնական խոցելի խմբերը: Հիմա հասնենք այսօրվան` COVID 19: Համաշխարհային պանդեմիա, կարանտին և այս ամենը կրկին ԱՀԿ -ի անմիջական հրահանգով: Զուգահեռ հիշենք նաև Բիլ Գեյթսի և GOOD CLUB -ի անդամներին և նաև VACCTINATION DIGITAL ID 2020 Ալիանսի մասին և Թորոսյանի կլինիկական փորձարկումների մասին, և ամեն ինչ տեղը կնկնի: Այստեղ կրկին հիշեցնեմ, որ Թորոսյանը նաև GAVI (Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինք) անդամ է:

Այսպիսով COVID 19 -ը օպերացիայի շրջանակում ԱՀԿ-ն ներգրավված է պատվաստանյութերով (ավելի ճիշտ՝ քիմիական զենքով), որով պետք է կրճատվի մարդկանց թվաքանակը: Ասպիսով մոտենում ենք ավարտին: Հայաստանի Հանրապետթյունը այն երկիրը չէ , որտեղ կարելի է կրճատել մարդկանց : Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ պետք է կասեցնի ԱՀԿ-ին անդամակցությունը և հրաժարվի ԱՀԿ-ի և Գեյթսի ծրագրերով մեր երկրի առողջապահության համակարգը վտանգող, դրա գործունեությունը ուղղորդող ծրագրերից : ՀՀ -ն պետք է է մերժի COVID 19 ի դեմ պատվաստումների նախատեսված ցանկացած ծրագրերը:
Հ.Գ Եկեք չմոռանանք Սևակի խոսքերը . ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ, ՍԱԿԱՅՆ ՄԵԶ ՀԱՅ ԵՆ ԱՍՈւՄ :»

Հիշում եք չէ , երբ 2017- ի վերջից ՀՀ- ում ներդրվեց առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը : Այդ…

Опубликовано Nune Nersisyan Воскресенье, 19 апреля 2020 г.

Рубрикиkoks