ԱՆ- ից հրահանգ կա ցանկացած ջերմողի, անկախ ախտորոշումից, գրանցել որպես վարակակիր․ Նունե Ներսիսյան

«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանն անդրադարձել է կորոնավիրուսով վարակի տարածման ու նոր վարակակիրների խնդիր։ Նա կասկած է հայտնել, որ այդ թիվը ճշգրիտ է․

«Արդեն երկու օր է տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում ովքեր պատմում են իրենց հետ կապված միջադեպերի մասին, ինչպես նաև ցանկանում են բացատրություններ լսել այդ մասին:

Չէի խոսում, որովհետև ինքս ինձ խոստացել էի հարգել մեր անմեղ զոհերի հիշատակը :

Նամակներից մեկում ասվում է, որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից, և երբ դին տարել են դիահերձարան, այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից:

Չնայած նրան, որ հարազատները հրաժարվել են գումարից, այնուամենայնիվ մահը ներկայացվել է որպես կորոնավիրուսով վարակված:

Մյուսը` երեխան 1,5 տարեկան է և ջերմել է: Եվ երբ մայրը զրուցել է մանկաբույժի հետ, վերջինս հորդորել է երեխային չտանել բուժհաստատություն, քանի որ
ԱՆ- ից հրահանգ կա ցանկացած ջերմողի, անկախ ախտորոշումից, գրանցել որպես վարակակիր։

Բացի այս ամենից, հիշում եք չէ՞ Մարալիկցի հղիի պատմությունը: Չգիտեմ արդեն մարդկանց ինչպես հանգստացնել, ինչպես բացատրեմ իրողությունը։ Միայն մի բան կարող եմ ասել` Թորոսյան բավական է ազգիս խաբես, բավական է`
հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է հիշիր մուլտֆիլմը «Золотая антилопа»-ն և պատկերացրու ավարտդ»,-գրել է Նունե Ներսիսյանը։

Рубрикиkoks