«ՌԴ-ն սկսել է պայքար Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար». քաղաքագետ

«Առաջին լրատվական»-ի եթերում, անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ Լավրովի հայտարարությանը, որում նա նշել է, որ «սեղանին դրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային տարբերակը», քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշել է. «Լավրովը միջազգային մակարդակի դիվանագետ է, դա ընդունում են բոլորը, և այդպիսի մարդը երկու լրջագույն վրիպո՞ւմ է թույլ տալիս. մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, երբ խոսում էր 4 բանաձևերի մասին, դա կապեց փուլային տարբերակի հետ, դա վրիպում չէր, և վիրիպում չէր նաև գազի հարցը մեզ երեսով տալը:

Լավրովի հայտարարությունը կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ. Ռուսաստանի համար անընդունելի է հեղափոխությամբ իշխանության եկած անձը: Հայաստանի օրինակը ավտորիտար Ռուսաստանի համար վտանգ է:

Լավրովի այս քայլը միտված էր մեկ հարցի. նրանք դրանով սկսեցին պայքար Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Հինգերորդ շարասյունը ամեն կողմից հուժկու հարվածներ է տալիս Փաշինյանին»: Ի հավելումն իր խոսքի՝ քաղաքագետը եթերի ընթացքում ասել է, որ Լավրովի հայտարարության մեջ «5-րդ շարասյան» մատը խառն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Рубрикиkoks