Այս անձրևային եղանակն աջակցում է մեր ջրային ռեսուրսների վերականգնման գործընթացին, նպաստում է կանաչ տարածքների նորմալ աճին։ Երևանը և մի քանի տարածքներ կիսաանապատային գոտիներ են, և մեզ համար անձրևն ուղղակի անհրաժեշտություն է, և այդ առումով ես ողջունում եմ այս անձրևոտ գարունը»,- 168․am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
Նա ընդգծեց՝ իրավիճակը, իսկապես, շատ բարենպաստ է և՛ էկոլոգիայի, և՛ գյուղատնտեսության համար. «Միշտ ոռոգման խնդիր ենք ունեցել, միշտ ասում են, որ ջուրը չի բավարարում՝ չնայած Սևանից ջուր էր բաց թողնվում։
Շատ կարևոր է նաև, որ մենք Սևանից լրացուցիչ ջուր բաց չթողնենք, որովհետև Սևանի վիճակը լավ չէ։
Այն, որ մենք վերջին 2 տարին մասշտաբային ծաղկումներ ունեցանք, դա շատ վատ ցուցանիշ է, ճահճացման ցուցանիշ է, ես շատ անհանգստությամբ եմ սպասում, թե ամռանն ինչ կլինի Սևանի հետ։ Անկախ ամեն ինչից՝ պետք է գումարներ գտնենք, որ Սևանի ավազանում լիարժեք մաքրման կայաններ լինեն, որ այլևս լիճն այդքան աղտոտված նյութեր չընդունի։
Հույս ունեմ, որ այս անձրևներից բավարար քանակությամբ ջուր կկուտակվի ջրամբարներում և ճիշտ կօգտագործվի, և մենք կարիք չենք ունենա Սևանից լրացուցիչ ջուր վերցնել»։