Բժիշկ Հենի Մահֆուզիի կարևոր հայտարարությունը

ԱՄՆ-ում հարյուրավոր պացիենտների բուժելուց հետո ես համարում եմ, որ COVID-19-ը չի հարուցում ծանր վիրուսային թոքաբորբ կամ թոքեր սուր վնասում, ինչպես ի սկզբանե ենթադրվում էր։

Թոքային ամբողջ մեխանիկան վնասված չէ, և թոքերն ամբողջական կառավարելի են թոքերի արհեստական շնճառական սարքերի միջոցով։

COVID-19-ը չափազանց տհաճ վարակ է՝ եզակի ազդեցությամբ, քանի որ այն ազդում է արյան հեմոգլոբինի մոլեկուլների վրա։ Այդ պատճառով զարգանում է ծանր հիպոքսեմիա (թթվածնի դեֆիցիտ զարկերակային արյան մեջ) և բազմաօրգան անբավարարություն՝ հեմոգլոբինի (Hb) մոլեկուլի կողմից թթվածնի տեղափոխման խանգարման պատճառով:

Այսպես են գործում հիդրօքսիխլորիխինը և ֆլավիպրիվիրը՝ խոչընդոտելով վիրուսային ծրարի սպիտակուցի կապը պորֆիրինի օղակի մոլեկուլին:

Բժիշկ Հենի Մահֆուզիի կարծիքով արհեստական օդափոխման գործելակարգերը կարող են հարուցել, այսպես կոչված, «շնչառական սարքով պայմանավորված թոքերի վնասում»։

Ներկայացնելով ռենտգեն և համակարգչային շերտագրման հետազոտության արդյունքները, մասնագետը եզրակացնում է, որ վարակն առաջացնում է քիմիական և ոչ թե վիրուսային թոքաբորբ։

Վիրուսը կախված է պորֆիրինից, հետևաբար տղամարդկանց մոտ այն ավելի ծանր է ընթանում և ավելի արագ է աճում գլիկոզիլացված հեմոգլոբինով անձնաց շրջանում, հետևաբար՝ այն վատ է դիաբետիկների և տարեցների համար: Որքան բարձր են F- ն և A2 Hb-ը, այնքան ավելի լավ է, քանի որ չկան բետա-գլոբինային ցանցեր, որոնք կարող են կապված լինել, ուստի սա երեխաների համար այնքան էլ վատ չէ:

Հիպերբարիկ թթվածինը և արյան փոխներարկումը կարող են ժամանակավորապես օգնել: Վիրուսն առաջացնում է մետեմոգլոբինեմիայի և ածխածնի օքսիդի թունավորման աճի նման վիճակ:

Ամփոփելով՝

COVID-ը չի առաջացնում թոքաբորբ կամ սուր շնչառական վարակ։ Մենք բուժում ենք ոչ այն հիվանդությունը, որն իրականում առկա է։

SARS2 թագավարակը հեմոգլոբինի հետ կապվում է այնպես, որ շրջանառության ընթացքում անջատում է երկաթի իոնը։

Հեմոգլոբինը կորցնում է թթվածինը կապելու ունակությունը, ինչի պատճառով թթվածինը չի հասնում հիմնական օրգաններ: Ահա թե ինչու ենք ականատես լինում կայուն հիպոքսիայի՝ շատ օրգանների բավական արագ զարգացող անբավարարության հետ միասին:

Արյան շրջանառության մեջ անջատված երկաթն այնքան թունավոր է, որ առաջացնում է թոքերի խիստ օքսիդացնող վնասում, (ինչը բացատրում է այս հիվանդների կրծքավանդակի համակագչային շերտագրման ժամանակ նկատված երկկողմանի, և միշտ երկկողմանի, հախճապակու պղտորումները, որոնք սխալմամբ վերագրվում էին երկկողմանի թոքաբորբին):

Օրգանիզմը ջանում է կոմպենսացնել (հավասարակշռել) դա՝ բարձրացնելով հեմոգլոբինի սինթեզման արագությունը, ինչով բացատրվում է, թե ինչու է այդ պացիենտների մոտ հեմոգլոբինի մակարդակը բարձր։

Երկաթի ծանրաբեռնվածության հավասարակշռման մյուս մեխանիզմը, ինչպիսին ֆերրիտինի մակարդակի բաձրացումն է, բացատրում է այդ պացիենտների մոտ ֆերրիտինի շատ բարձր մակարդակը։

Քլորոխին. քանի որ հակամալարիային պրեպարատներն աշխատում են Hb-ը պաշտպանել մալարիայի մակաբույծներից… այստեղ դա նույնն է անում, բայց միայն՝ Hb-ը պաշտպանելով վիրուսային ներխուժումից։

Այս տեսությունը կարող է բացատրել, թե ինչո՞ւ ենք մենք այդպես արագ կորցնում պացիենտներին և ինչո՞ւ թոքերի արհեստական շնչառությունն այդքան արդյունավետ չէ, իսկ թոքերի արհեստական շնչառության սուր վնասվման գործելակարգերը ոչ մի արդյունք չեն տալիս։ Դա, իրոք, կարող լինել անօգուտ և դրդել թոքերի ավելի մեծ վնասման։

Իհարկե, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ հստակ ախտածնությունը (պաթոգենեզը) հասկանալու համար։ Որովհետև դա ճիշտ բուժման միակ հույսն է։ Դուք չեք կարող գործ ունենալ մի բանի հետ, ինչն իրականում չեք ճանաչում։

Դա միաժամանակ կարող է բացատրել՝

Ինչո՞ւ է բարձր ֆերրիտինը համարվում վատ կանխատեսման մարկեր (չափազանց շատ երկաթը նշանակում է, որ չափից շատ հեմոգլոբին կորցրել է թթվածինը տեղափոխելու ունակությունը)։

Ինչո՞ւ է առկա մոնոցիտոզ։ Քանի որ օրգանիզմին անհրաժեշտ են ավելորդ մակրոֆագներ, որպեսզի մարսի երկաթի ծանրաբեռնվածությունը… Ինչպես նաև ինչո՞ւ է առկա լիմֆոպենիա, քանի որ լեյկոցիտների տարբերակումը գերադասելի է մոնոցիտային գծից, լիմֆոցիտային գծից:

Ինչո՞ւ է ընթանում լյարդի ախտահարում ALT-ի բարձր մակարդակով և ինչո՞ւ կա վատագույն կանխատեսում։ Հնարավոր է դա կապված է հեպատոցիտների ուղղակի վիրուսային վարակով կամ երկաթի ծանրաբեռնվածությամբ։

Рубрикиkoks