Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը

«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, նոր սահմանափակումներ են դրվելու, թուլացվելու է ռեժիմը, թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել, ժամերը կսահմանի պարետը՝ առավոտյան ժ. 10-12, երեկոյան ժ. 19:00-21:00, պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են իրար հետ զբոսանքի դուրս գալ»,- այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ պահպանվում է տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը:

Рубрикиkoks