Ինչո՞ւ են Հայաստանի նախկին նախագահին 500 օր պահում բանտում առանց դատավարության. «Կոմսոմոլսկայա պրավդա»

Երբ 2018 թվականին Հայաստանի ղեկավարությունը ստանձնեց Նիկոլ Փաշինյանը, որը մի քանի տարի բանտում էր գտնվել 2008 թվականի մարտին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, արագ գործողություններ կազմակերպվեցին նրա «քաղաքական թշնամիների» նկատմամբ: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու նրա նկատմամբ դատավարության ընթացքին:

Նոր «արդարադատության» թիրախում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, որը Հայաստանը ղեկավարում էր ամենադժվար տարիներին՝ 1990-ականների վերջին և 2000-ականներին: Սակայն նրան առանց դատավարության հրապարակավ մեղավոր հայտարարեցին Երևանում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցող «ազգային բողոքի ակցիան» ճնշելու մեջ:

Քոչարյանը՝ որպես այն ժամանակ երկրի գործող ղեկավար, պարտավոր էր արտակարգ դրության ռեժիմ սահմանել՝ թույլ չտալու համար սահմանադրական իշխանության տապալումն արևմտյան «խորհրդատուներից» հրահրվող բազմության կողմից՝ թույլ չտալու համար հայկական Մայդանին ավերածությունների ալիք բարձրացնել: Իսկ այդ ալիքն անպայման կհաջորդեր «ապստամբների» հաղթանակին: Հայաստանի երկրորդ նախագահի օրինական գործողությունները թույլ տվեցին խուսափել մեծ արյունահեղությունից:

Արդեն 2008 թվականի ապրիլին՝ նախագահության ժամկետի լրանալու պես, Քոչարյանը թողեց իր պաշտոնը: Իսկ մարտյան անկարգությունները հրահրողները, որոնց թվում և ապագա վարչապետ Փաշինյանն էր, դատապարտվեցին պետական հեղաշրջում անելու փորձի և մարդկանց հասցրած վնասի համար:

Ահա 10 տարի է անցել և արդեն Փաշինյանի օրոք նախկին նախագահ Քոչարյանին ձերբակալում են սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: Մեղադրանքի անհեթեթությունն ուշադրություն է գրավել Ռուսաստանում: Մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ-ում: Իր նախկին պաշտոնակցին բարոյական աջակցություն է հայտնել նաև Վլադիմիր Պուտինը, որը Երևանում հանդիպել է Քոչարյանի ընտանիքի հետ, իսկ ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ Հայաստանի երկրորդ նախագահի գործը կրում է ոչ թե քրեական, այլ քաղաքական բնույթ: Դա բացահայտորեն ընդգծում է նաև այս հանգամանքը. նման հնչեղ գործով անցնող մոտ 900 վկաներից և ոչ մեկը չի հաստատել մեղադրող կողմի վարկածը, որ Քոչարյանը հրաման է արձակել «կրակել մարդկանց վրա»: Ընդհակառակը, կան արխիվային կադրեր, որտեղ երևում է, որ «ցուցարարներն» են կրակ բացել ոստիկանների ուղղությամբ:

Արդյունքն այն է, որ Հայաստանի նախկին նախագահն արդեն 500 օր է անցկացրել ճաղերի հետևում, որտեղ կարող է նշել իր 66-ամյակը: Մինչդեռ հայ հեղինակավոր քաղաքական գործիչները հանձնաժողով են ստեղծել Քոչարյանի պաշտպանության համար: «Դաշնակցություն» կուսակցությունը նրա ձերբակալությունն անթույլատրելի է անվանել: Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոչ է արել ազատ արձակել երկրի նախկին ղեկավարին:

Արդյունք չի տվել նաև ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի դիմումն՝ ուղղված բոլոր երկրների իշխանություններին ռիսկային խմբում գտնվող կալանավորներին (նրանց, որոնք 60-ից բարձր տարիքի են) բանտերից ազատ արձակելու մասին

Թվում է, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները, վստահ են, որ վրեժը ուտեստ է, որ սառն են մատուցում…

Թողնել Մեկնաբանություն
Рубрикиkoks