Քաղաքական տրյապկա, ձենդ կտրի՛. Վիճաբանություն Ալեն Սիմոնյանի ու Էդմոն Մարուքյանի միջև

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր քաղաքական մեծամասնությանը խորհուրդ տվեց սոցիալական ծրագրերի շահառու չդարձած քաղաքացիներին բացատրություններ տալ, բայց այդ նպատակով  քաղաքացիների մոտ իրենց հետ չտանել Ալեն Սիմոնյանին, քանի որ նրան անգամ կուսակցության ներսում լուրջ չեն վերաբերվում:

Սամսոնյանի այս ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մի շարք ելույթներ ունեցան, որոնցում շեշտեցին՝ Ալեն Սիմոնյանին այնքան լուրջ  են վերաբերվում, որ նրան առաջադրել  ու ընտրել են ԱԺ փոխնախագահ:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանի պաշտպանությամբ հանդես եկող պատգամավորների՝ Անի Սամսոնյանը հայտարարեց, թե այն, որ բոլորը հերթով, շարքով գալիս և պաշտպանում են Ալեն Սիմոնյանին, ևս մեկ անգամ փաստում է իր ասածը՝ նրան լուրջ չեն վերաբերվում:

Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև Ալեն Սիմոնյանը:

«Տիկի՛ն Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին մի քիչ քիչ խոսել, դա տգեղ է ընկալվում: Ես Ձեզ չեմ պատասխանի, պատասխանելու եմ Ձեր փեշի հետևում պախկված Էդմոն Մարուքյանին, ով մեկ Ձեզ է խնդրում, որ Դուք խոսեք, մեկ էլ՝ Գևորգ Գորգիսյանին»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի այս ելույթն ընդհատեց Էդմոն Մարուքյանը՝ տեղից բղավելով՝ դու ով ես, այ համբալ, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Դու չի, Դուք ա, այ քաղաքական տրյապկա, քեզ հանգիստ պահի, չափիդ մեջ կմնաս, անբարոյականի վաստակն էլ դու ես»:

Մանրամասները՝ տեսանյութում

Рубрикиkoks