Ալեն Սիմոնյանը երեկ երեկոյան եղել է Հ1-ում․ Մարգարիտա Գրիգորյանի հետ ևս 5 հոգի ազատման դիմում են գրել

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալով իր հեռուստաուղերձի` եթեր չհեռարձակված կադրերի տարածմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ վատ բան է տեղի ունեցել հենց արտահոսքի հեղինակների համար, որովհետև բուն տեսանյութում ոչ մի արտասովոր բան չկա, դա սովորական աշխատանքային գործընթաց է։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ են սպասվում։

Irakanum.am-ի ունեցած ճշտգրիտ տեղեկություններով Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երեկ ուշ երեկոյան ներկա է եղել Հանրային հեռուստաընկերությունում, ու պահանջել է ղեկավար կազմի հրաժարականը։
Ըստ Մեզ հասած տեղեկությունների՝ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն իսկ ազատման դիմում է գրել։

Աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ Հանրային հեռուստաընկերության աշխատակից Վարդան Հակոբյանը, ով Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն է եղել։

Վարդան Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել։ Բացի այս մարդկանցից, աշխատանքից ազատման դիմումներ են գրել երեք աշխատակից ևս, որոնց անունները կճշտենք քիչ անց։

Рубрикиkoks