«Էդ Սերժի ու Վովայի ժամանակ չէ՞ր, որ 30 հոգով գրավեցին ՊՊԾ-ն». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն որ ոստիկանությունը պետք է բարեփոխվի, կասկած չկա: Երեկ շատ ոգևորված էին Սերժ Սարգսյանի և Վովա Գասպարյանի երկրպագուները, հարայ-հրոց:

Քանի որ սրանցից ոմանք այդ տարիներին փոքր են եղել, կամ ծնված չեն եղել, ասեմ՝ 90-ականների սկզբին Գասպարյանը Սևանի ռեգիոնալ վարչության պետն էր: Իմ հասակակիցները կհիշեն, որ բախում տեղի ունեցավ գավառցիների և նրա միջև, լուրեր էին պտտվում, որ նույնիսկ նրան ծեծել են: Դա պատճառ եղավ, որ Վանո Սիրադեղյանը նրան տեղափոխեց այլ ռեգիոն:

Էդ Սերժի ու Վովայի ժամանա՞կ չէր, որ երեսուն հոգով գրավեցին ՊՊԾ-ն, նսեմացրին ու պատանդ պահեցին բարձրաստիճան ոստիկանների, սպանվեց երեք ոստիկան: Էդ նրանց ժամանակ չէ՞ր, որ 2015-ին Նուբարաշենի բանտի մոտ սպանվեցին երեք հոգի: Շուտ եք մոռանում, տղեք»:

Рубрикиkoks