Կանգնել էինք մի վիճակի առաջ, որ երկրի ամբողջ էներգետիկ համակարգը կարող էր կոլապսի ենթարկվել. Նիկոլ Փաշինյանը՝ կոմունալ վճարների մասին

Կանգնել էինք մի վիճակի առաջ, որ երկրի ամբողջ էներգետիկ համակարգը կարող էր կոլապսի ենթարկվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրում կոմունալ վճարումների հետ կապված իրավիճակին։
Ըստ նրա՝ համավարակով պայմանավորված ճգնաժամի արդյունքում իրենք ընտրության առջև են կանգնել՝ կամ որոշ թվով քաղաքացիների էլեկտրաէներգիան ու գազն անջատել կամ ընդհանրապես երկրում զրկվել լույսից և գազից։
«Նման պայմաններում մենք համաձայնություն տվեցինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) և մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը։ Երբ, որ դիրքորոշումը կոշտացավ այն բանի արդյունքում,

որ խոշոր սպառողները չեն վճարում՝ օգտվելով առիթից և հայտարարությունից, ի՞նչ տեղի ունեցավ։ Ուրեմն մի քանի օրվա ընթացքում մոտավորապես 7 մլրդ դրամին մոտիկ վճարումներ եղան համակարգում։ Այսինքն՝ առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, ասել էին՝ դե լավ, որ չեն անջատելու, չվճարենք»,- նկատեց Ն. Փաինյանը։

Նրա խոսքերով՝ առիթից օգտվել են նաև այնպիսի խոշոր բաժանորդներ, որոնք ակնհայտորեն չեն մտնում սոցիալապես անապահով խմբերի մեջ։
Վարչապետը նշեց, որ իր մոտ եղած խոհրդակցության արդյունքում փորձել է հասկանալ, թե ՀԾԿՀ-ի կոշտացված դիրքորոշման արդյունքում քանի բաժանորդի էլեկտրական հոսանք և գազ է անջատվել.
«ՀՀ-ում կա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդ և 623 հազար գազի բաժանորդ։ Այս պահի դրությամբ անջատվել է 775 հազար բաժանորդներից 4300-ի հոսանքը և 736 գազի բաժանորդի գազի մատակարարումը։ Ընդ որում՝ էլեկտրական հոսանքի պարագայում

անջատված բոլոր բաժանորդների պարտքը կազմում է 30 հազար դրամից ավել, իսկ գազի սպառողների պարագայում՝ 80 հազար դրամ և ավել»։

Ն. Փաշինյանի համոզմամբ՝ այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն վճարել կոմունալ վարձավճարները, բայց չեն վճարում, ուրեմն պետք է նրանց մատակարարումներն անջատվեն։
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   —   Հասարակություն
Рубрикиkoks