«Ամենասարսափելի թալանչիությունն ու գողությունն այն է, որ թալանվում է մարդկային ամենամեծ արժեքը՝ մարդկանց հավատը»․ Վահրամ Բաղդասարյան

Հարցազրույց ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

– Պարոն Բաղդասարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ կոմունալները չվճարելը կարող է հանգեցնել երկրում էներգետիկ համակարգի կոլապսի։ Բայց հիշում ենք, որ թավշյա հեղափոխության օրերին Հանրապետության հրապարակից կոմունալները չվճարելու կոչեր էին հնչում։ Այն ժամանակ երկրի էներգետիկ համակարգը կոլապսի ենթարկելու վտանգ չկա՞ր։

– Ինչո՞ւ եք միայն կոմունալները չվճարելու կոչերը հիշում։ 2018թ․ Հանրապետության հրապարակում հայտարարվում էր՝ գազը թալանվում է, սահմանի վրա էժանով վերցնում են, թանկ վաճառում, երբ մենք լինենք իշխանություն՝ գազը կես գին կդառնա։ Կուտակային կենսաթոշակային համակարգին միանշակ դեմ էին, տեսանկարահանող սարքերը անմիջապես պետք է վերանային, կարմիր գծերը պետք է վերանային․․․ քանի՞սն ասեմ այդ հայտարարություններից։ Խոստանում էին աննախադեպ ներդրումներ։ Սկզբում ներդրումներին խանգարում էր կառավարությունը, նրանք փոխվեցին, հետո ասացին՝ ԱԺ-ն է մեղավոր, ԱԺ-ն էլ լուծարեցին։ Ներդրումները մնացին նույնը։ Հետո ասացին՝ ՍԴ-ն է մեղավոր, և այլն։

Рубрикиkoks