ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակային պատասխանեց Նիկոլ Փաշինյանին

Ես երեկ շատ զբաղված եմ եղել ու չեմ տեսել, որ վարչապետն ինձ նամակ է ուղարկել. Ինքն իր թերթում խմբագրական է գրել և անդրադարձել ինձ: Այս վերաբերյալ երեկ՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում ասաց ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ասում է՝ տպավորություն է, որ մենք այդ փողի տեղը չգիտեն, սակայն գիտենք, և չենք տալիս, ինքը գիտի և ասում է տվեք: Տպավորություն է, որ եթե ինքը լիներ, կտար, մենք չենք տալիս: Վերջում ավարտում է նրան՝ եթե Մարուքյանը գրավոր գրեր կառավարությանը, ՀՀ կառավարությունը կարձագանքեր»,-Ասել է նա:

«Մարտի 30-ին ես պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ վարչապետին և ներկայացրել գաղափարը, որ կառավարության ծրագրերն իրավիճակի դրամատիզմին համապատասխան չեն, առաջարկում եմ պարզապետ ֆինանսական աջակցություն ցույց տալ քաղաքացիներին ու այլն: Դրանից այնուհետև՝ 20 օր անց, նոր ես լայվի միջոցով արդեն դետալավորված գաղափարը հրապարակել եմ: Հետեւաբար ինձ նամակ գրելու հարկ չկա»,-ավելացրեց նա:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ իր առաջարկին. «Մենք ասում ենք, որ Կենտրոնական բանկում կառավարության համապատասխան հաշվի վրա կա 380 մլրդ դրամի չափ գումար՝ խնայողությունների հաշվին: Մենք ասում ենք, որ դրանից ազատ գումար է մինչ 200 մլրդ դրամը: Իսկ Մնացածը 150 մլրդ դրամը ծանրաբեռնված է վարկային պարտավորություններով: Եթե չեք ուզում 100 մլրդ դրամի կանխիկ աջակցություն ցուցաբերել ժողովրդին, ինչքա՞ն եք ուզում, նշեք»:

Рубрикиkoks