Ե՞րբ կգործի հանրային տրանսպորտը. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր մարամասներ է ներկայացնում

Հայաստանի Հանրապետության Պարետ Տիգրան Ավինյանը նոր մանրամասներ է ներկայացրել․ Երբ կգործարկվի հանրային տրանսպորտը

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսայն համաճարակի տարածումը կասեցնելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպորտը կշարունակի չգործել։


«Արմենպրես»-ի տեղեկությամբ՝ այս շուրջ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ընթացքում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Որպես բավականին մեծ ռիսկ հանդիսացոծ բնագավառ՝ հանրային տրանսպորտը արտակարգ դրության ժամանակ չի աշխատելու։ Կարծում եմ, այդ հարցին կարող ենք անդրադառնալ սույն թվականի մայիս ամսվա կեսերից։

Հասկանում եմ, որ սա ամենամեծ խնդիրներ ստեղծող սահմանափակումներից մեկն է և հայցում եմ մեր բոլոր ՀՀ քաղաքացիների ներողամտությունը։

Այնուամենայնիվ, քանզի տրանսպորտի բնագավառում միաժամանակ կորոնավիրուսի տարածման ռիսկը շատ է ընդլայնվում,

այդ Առթիվ տրանսպորտի սահմանափակումները կհանվեն մայիս ամսվա կեսերին՝ ամենավերջին փուլի ընթացքում»,- ատեց Տիգրան Ավինյանը։ Բոլորիդ մաղթում ենք առողջություն, իսկ հիվանդներին՝ շուտ ապաքինում։

Рубрикиkoks