Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դիպուկ խոսքը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

armlur.am-ը գրում է.
2018թվականին կատարված Թավշյա հեղափոխությունից ունեցած սպասելիքներս արդարանում են, ասեմ ավելին` այն, ինչ կատարվում է, չէի էլ կարող պատկերացնել:

Ինձ թվում է, որ ոչ ոք չէր հավատում, որ այդպիսը զարգացումներ կլինեին:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էլ էր շատ անսպասելի անգամ իշխանափոխության ժամանակ:Սակայն արի ու տես, որ իրականացավ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը:

Ամեն պարագայում, մեր զրուցակիցը փորձում է դուրս մնալ էյֆորիկ տրամադրություններից ու երեւույթներին զգոն հայացքով նայել: Աշոտին զայրացնում են այն անձիք, որոնք կառավարությունից պահանջում են երկարատեւ լուծումներ պահանջող խնդիրների վերացում.

«Նույնիսկ հեղափոխության մասնակիցներն ասում են, օրինակ` ինչու փոքր բիզնեսը չի ազատվում ինչ-ինչ նալոգներից, ասում եմ. «ժողովուրդ, այս կարճ ժամանակահատվածում կատարվածը վերջին 30 տարվա մեջ էլ տեղի չէր ունեցել:

Սպասեք, ամեն ինչ հերթով կգա»»,-նկատեց նա: Դերասանի վստահմամբ` կառավարությունում բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, ու դա նորմալ է. «Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ապա պետք է վստահենք նրան ու նրա թիմին:

Կարող է ինքն էլ սայթաքի, ՀՀ կառավարության անդամներն էլ: Գլխավորը այն է, որ այդ ապձիք ուզում են այս երկիրը երկիր դարձնել: Իսկ Ո՞վ չի սխալվում: Ինձ հունից հանում է այն, որ հիմա մարդիկ ուզում են` ամեն ինչ մաքսիմալ իդեալական լինի: Նույնիսկ ընկերներիս հետ տարբեր կարծիքների ենք լինում այդ թեմայի շուրջ»,-ասաց Աշոտ Տեր-Մաթևոսյանը:

Рубрикиkoks