Այդ երկուսը մեկ անգամ արդեն փորձել են խաղեր տալ. լավ կլինի գնան չլիկ-դաստա կամ էշ-միլիցա խաղան, այդ դեպքում կարող է ինչ որ բան ստացվի
Միշիկն ու Վանեցյանը որոշել են մեր գլխին ֆուտբոլ խաղալ, ոնց որ ասվում է’ պասերով էլի, պասերով: Այդ խաղի իմաստը կայանում է նրանում, որ մեկը «ցնցող բացահայտումներ» պետք է անի, իսկ մյուսը հաստատի: Բայց նրանք երևի տեղյակ չեն, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ֆուտբոլային աշխարհը գտնվում է կարանտինի մեջ, հա բացառությամբ Բելառուսի, որտեղ դեռ խաղերը կայանում են:
Դե իրենց խաղացած ֆուտբոլն էլ մակարդակով շատ չի տարբերվում Բելառուսի առաջնության մակարդակից:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Շավարշ Սողոմոնյանը:
Այդ երկուսը մեկ անգամ արդեն փորձել են խաղեր տալ, այն ժամանակ որոշել էին մաֆիա խաղալ և բացահայտվեցին:
Ինձ թվում է լավ կլինի գնան չլիկ-դաստա կամ էշ-միլիցա խաղան, այդ դեպքում’ կարող է ինչ որ բան ստացվի:
Հա ի դեպ, այսօր միշիկի armnews հեռուստաալիքի հաղորդումներից մեկը հյուրը գուշակեք թե ով էր? Այո ճիշտ եք’ Արթուր Վանեցյանը: